ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Միգուցե լուրջ խոսենք:

Պարադոքսն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո, նույնիսկ դեռ չձևավորված Ազգային ժողովի պայմաններում, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը արդեն հայտնվում են լեգիտիմության դեֆիցիտի մեջ։

Հետընտրական փուլը ոչ միայն մանդատների ձևական ամրագրման շրջան է, այլև այն պահը, երբ սկսվում է ընտրողի տված քաղաքական վստահության աստիճանական նվազումը, եթե ավելի ճիշտ՝ քվեի հետկանչը։ Թեև ընտրության արդյունքը շարունակում է մնալ իրավականորեն անփոփոխ և պարտադիր, դրա քաղաքական լեգիտիմությունը սկսում է թուլանալ հենց այն պահին, երբ ընտրողի քվեն այլևս չի վերածվում նրա ակնկալած իրական քաղաքական կուրսին և վարքաբանության։ Եվ էստեղ խոսքը ընդդիմության ոչ ավելի ծայրահեղական, ոչ ռադիկալ, ոչ արմատական լինելու մասին չէ ,այլ նախընտրական և հետընտրական վարքաբանության հնարավոր անհամապատասխանության:

Գամ հիմքից:

Վարչապետի կարգավիճակը ձևավորվում է ոչ միայն ստացած քվեների, այլև օրենքով սահմանված կարգավորման միջոցով։ Այսինքն՝ 50%+1 ձայն չունենալու պայմաններում վարչապետ դառնալու հնարավորությունը հենց գործող իրավական համակարգն է ապահովում։ Եթե համակարգը պահանջեր ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը, միայնակ իշխանություն ձևավորելու հնարավորություն չէր լինի։ Այսինքն՝ օրենքը սահմանում է իրավական կարգավորում և կարգավիճակ, բայց ինքնուրույն չի ստեղծում քաղաքական լեգիտիմություն։

Եվ հենց այստեղ է լեգալության և լեգիտիմության հիմնական տարբերությունը: Իշխանության ձևավորման իրավականորեն-լեգալ հնարավոր լինելը դեռ չի նշանակում հասարակական իրականության մեջ մեծամասամբ լեգիտիմ կամ ընդունված լինել։ Այս իրավիճակը լեգիտիմության դեֆիցիտի կարևորագույն ցուցիչ է և ՀՀ իշխանությունները այդ լեգիտիմության դեֆիցիտը ունեն ոչ միայն այս կոնտեքստում այլ շատ ավելի լայն կոնտեքստում:

Բայց կա շատ ավելի մեծ խնդիր, որն ավելի ակնառու է դառնում վերջին շաբաթվա ընթացքում: Այդ լեգիտիմության դեֆիցիտը կարող է ունենալ նաև ընդդիմությունը և նրա ամենավտանգավոր պարտությունը ընտրություններում պարտվելը չէ։

Ամենավտանգավոր պարտությունը կարող է դառնալ ընդդիմության համար այն, երբ իշխանության հետ այնպիսի քաղաքական և բովանդակային վարքաբանություն ձևավորվի, իսկ իշխանությունն էլ դա բրենդավորի՝ «բարեվարքության օրակարգ», «կոնսենսուս» կամ «քաղաքական համակեցություն», որ արդյունքում հասարակությունը կարող է դադարել հասկանալ՝ ինչու՞ է ընդդիմությունը ընդդիմություն։

Սա արդեն պարզապես քաղաքական և մարտավարական սխալ չէ, այլ խորքային խնդիր: Եթե իշխանությունն ունի լեգիտիմության խորքային դեֆիցիտ, ապա նրա հիմնական քաղաքական խնդիրը ոչ միայն կառավարելն է, այլ այդ դեֆիցիտը հաղթահարելը։ Եվ եթե ընդդիմությունը մտնում է իշխանության հետ հենց իշխանության սահմանած այնպիսի «կոնսենսուսի»՝ քաղաքական և բովանդակային վարքաբանության մեջ կամ «քաղաքական համակեցության» կոդեքսի մեջ, որը գործնականում ընդունելի և բնական է ներկայացնում այն քաղաքական իրականությունը, որի նկատմամբ ընդդիմությունը նախկինում և հատկապես նախընտրական փուլում առարկություններ և հակադիր դիրքավորում էր ներկայացնում, ապա տեղի է ունենում շատ ավելի լուրջ բան:

Այն հետևյալն է՝ իշխանությունը սկսում է իր լեգիտիմության դեֆիցիտը լրացնել ընդդիմության կառավարելի քաղաքական վարքագծի հաշվին։

Ընդդիմությունը կարող է դա անել գիտակցված՝ որպես քաղաքական տակտիկա, կամ անգիտակցաբար՝ քաղաքական անփորձության, սխալ հաշվարկի կամ իրավիճակի ոչ ճիշտ գնահատման հետևանքով։ Բայց կա մեծ ռիսկ, որ արդյունքը նույնն է, որովհետև նախընտրական փուլի քաղաքական «աննորմալությունները» հետընտրական փուլում սկսում են «նորմալացվել»։

Այն, ինչ երեկ ներկայացվում էր որպես խնդիր, այսօր դառնում է «աշխատանքային իրականություն»։

Այն, ինչ երեկ պահանջում էր քաղաքական գնահատական, այսօր դառնում է «քաղաքական գործընթաց»։

Այն, ինչի շուրջ երեկ ձևավորվում էր ընդդիմադիր մանդատ, այսօր դառնում է մանդատատուի հետ չհամաձայնեցված «համաձայնության դաշտ»։

Եվ հենց այստեղ կարող է տեղի ունենալ ամենավտանգավոր փոխակերպումը։ Այստեղ արդեն ոչ թե պետք է հարցնել , թե՝ «Ի՞նչ է ստանում ընդդիմությունը իշխանության հետ «բարեվարքությունից», «զրոյական կետից», «քաղաքական գծի համընկնումներից», «կոնսեսուսներից», այլ՝ «Ի՞նչ է իշխանությունը ստանում ընդդիմությունից այդ «կոնսենսուսների» միջոցով»։

Իշխանությունը սեփական լեգիտիմության պակասը չի լրացնում միայն իր գործողություններով։ Այն կարող է այդ լեգիտիմությունը ստանալ ընդդիմությունից։ Այսինքն՝ ընդդիմությունը, որը պետք է վերահսկի իշխանության լեգիտիմության սահմանները, սկսում է դրանք ընդլայնել իշխանության փոխարեն։ Սա կարելի է անվանել լեգիտիմության փոխանցման կամ փոխլրացման մեխանիզմ։

Ինչպե՞ս, հետևյալ կերպ:

Իշխանությունը չունի բավարար լեգիտիմություն —ընդդիմությունը մտնում է իշխանության կողմից սահմանված « քաղաքական փոխհամակեցության կամ բարեվարքության կամ կոնսենսուսի ռեժիմի մեջ — կոնսենսուսը քաղաքական իրականությունը դարձնում է ընդունելի— ընդունելիությունը սկսում է ընկալվել որպես նորմալություն — նորմալությունը հետադարձ ուժով նվազեցնում է նախընտրական հակասությունների նշանակությունը — և իշխանության լեգիտիմության դեֆիցիտը սկսում է լրացվել ընդդիմության կողմից։

Այս գործընթացում ընդդիմությունը կարող է նույնիսկ չքվեարկել իշխանության օգտին։ Բավական է, որ նրա վարքագիծը ստեղծի այնպիսի քաղաքական միջավայր կամ զիջված մարտավարական տարածք որտեղ իշխանության վիճարկվող լեգիտիմությունը կամ քաքական կուրսը այլևս չի վիճարկվում նույն ինտենսիվությամբ և սրությամբ:

Ուստի ընդդիմության համար հարցը միայն սա չէ, եթե արդյունքը իշխանության լեգիտիմության պակասի լրացումն է, ապա ընդդիմությունը ոչ թե քաղաքական շահ է ստանում, այլ կորցնում է իր ամենակարևոր կապիտալը՝ իշխանությանը այլընտրանք լինելու քաղաքական իմաստը իր ընտրողների մոտ:

Կոնսենսուսը կամ քաղաքական համակեցությունը կարող է լուծել ժամանակավոր քաղաքական խնդիր։ Բայց եթե դրա արդյունքում ընդդիմությունը լուծում է իշխանության լեգիտիմության խնդիրը, ապա դառնում է ոչ թե իշխանության հակակշիռը, այլ նրա լեգիտիմության լրացուցիչ աղբյուրը՝ նույնիսկ իր կամքից անկախ։ Իսկ դա արդեն ընդդիմության համար պարզապես սխալ տակտիկա չէ։ Դա սեփական քաղաքական կապիտալը՝ ընտրողների ձայները կորցնելու ճանապարհ է։

Կրկին. Գործող վարչապետությունը ընտրողների 50%+1 ձայնի՝ այսինքն մեծամասնական լեգիտիմության արդյունք չէ, այլ լեգալության: Իրավիճակն այլ կլիներ, եթե լիներ 50%+ կոալիցիոն տարբերակ որևէ քաղաքական ուժի հետ կամ միայնակ իշխանության ձևավորման 50%+ 1 ձայնի իմպերատիվ պայման առանց փոշիացող բոնուսների, Դոնթերի և այլ քաղաքական կայունություն ապահովող բանաձևերի: Ընդդիմությունը կարող է հաշտվել իշխանության լեգալ բնույթի հետ, բայց որևէ պարագայում չհամակերպվի և ընդունի նրա իշխանական լեգիտիմության հանգամանքը, էլ չխոսեմ այն փոխլարցնելու մասին:

P.S. Խորհրդարանի գլխավոր առաքելությունը օրենքների կատարելագործումը կամ լավարկումը չէ։ Խորհրդարանը նախ և առաջ իշխանություն ձևավորելու, սահմանափակելու և վերահսկելու կարևորագույն ինստիտուտն է՝ քաղաքականության սիրտն է, ոչ թե իրավատեխնիկական լաբորատորիա: Այն քաղաքականության գլխավոր մարտադաշտն է, որտեղ որոշվում է ոչ միայն, թե ինչ օրենք կընդունվի, այլ՝ ով է կառավարելու, ինչ քաղաքականությամբ, ինչ պատասխանատվությամբ և ինչ լեգիտիմությամբ։

Քաղաքականությունը կորպորատիվիզմից տարբերվում է ահռելիորեն: 
Մի ներբեռնեք իրավաբանությունը քաղաքականության մեջ, այն այնտեղ շատ արագ կտարալուծվի և կխորտակվի:
Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ: Այն բիզնեսում կարող է աշխատել , բայց քաղաքական շահ ենթադրող բազմաշերտ մարտավարության մեջ այն երբեք չի աշխատել և կարող է ավելի շատ վնասել:
Հարգեք քաղաքականությունն ու քաղաքագիտությունը. ոչ մի իրավաբանություն և ոչ մի տնտեսագիտություն չի կարող գերակայել կամ փոխարինել նրանց, այլ մաքսիմում կարող է սպասարկել:

Պինդ կացե՜ք»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>