ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից։ Ռիա Նովոստիին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
«Հայաստանը սկզբից ի վեր եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես դաշնակից», - հայտարարել է Մասադիկովը։
Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ Երևանի հետ քննարկելու բոլոր հարցերը առանց բացառության, որոնք կապված են համատեղ աշխատանքներին հայկական կողմի լիարժեք մասնակցության վերականգնման հետ։

