Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Մինչ հայկական այս դեպքը քննարկելը, դիտարկենք, թե ինչ է կատարվել Ուկրաինայում 2019 թվականին, զուտ նրա համար, որպեսզի պարզ լինի նման նսխաձեռնությունների մեթոդոլոգիան։
Ուկրաինական տարբերակ
---
Այսպիսով, 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Զելենսկին և Պուտինը, Մակրոնի եւ Մերկելի միջնորդեւթյամբ, Փարիզում հանդիպեցին։ Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին շարունակել Մինսկի համաձայնությունների իրականացումը, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի և Շտայնմայերի բանաձևի շուրջ աշխատանքը։
Սա այն է, ինչի մասին ուկրաինացիներն այսօր ուղղակի կերազեն։
Ուկրաինան կորցնում էր միայն Ղրիմը, չէին լինում հարյուր հազարավոր զոհեր, 10 միլիոնից ավել փախստականներն, իսկ Դոնբասն Ուկրաինայի կազմում ինքնավարություն էր ստանում։
Զելենսկին սկզբնական փուլում համաձայն էր ու ինքը խաղաղության խոստումով էր ընտրվել։
Սակայն, 2019 թվականի մայիսին, ուկրաինական քաղաքացիական հասարակության մոտ 70 կազմակերպություններ դիմել էին Զելենսկուն, նախազգուշացնելով, որ իշխանության կողմից որոշակի «կարմիր գծերի» խախտումը կարող է հանգեցնել քաղաքական ապակայունացման։
Փարիզում, փակ դռների ետեւում, Զելենսկին ասել էր, որ եթե ինքը ստորագրի այդ փասթաթուղթն, իրեն Ուկրաինայում կսպանեն։
Ովքեր էին այդ մոտ 70 կազմակերպությունբերը.
Ukraine Crisis Media Center (UCMC)
Danylo Lubkivskyi
Institute of Mass Information (IMI)
Center for Civic Initiatives — CEHRIN
Center for Economic Strategy (CES)
Detector Media
Internews-Ukraine
Ukrainian Prism
Center for Global Studies «Strategy XXI»
Foreign Policy Council «Ukrainian Prism»
Euromaidan Press
Ukrainian National Platform for the Eastern Partnership Civil Society Forum
StopFake
CentreUA եւ այլն։ Բոլորը ֆինանսավորվում էին արևմտյան ֆոնդերից։
Ինչու էր ԵՄ-ին պետք, որ այդ կազմարպությունները լինեին պատասխանատու այդ գործում. որպեսզի ապագայում ԵՄ-ից հայտարարեն, որ ուկրաինացիներն են պատերազմի պատասխանատուն եւ ԵՄ մտնելու խոստում իրենց կողմից չի տրվռլ, իրենց ոչինչ չեն խոստացել եւ պատասխանատու չեն հետեւանքների համար։ Սա դասական 5-րդ շարասյան գործելաոճ էր։
Հայկական տարբերակ
----
2025 թվականին, նույն մեթոդոլոգիայով, Հայաստանում սկսվում է ԵՄ անդամակցության ստորագրահավաք, հանուն ոչինչ չնշանակող, ոճինչ չտվող. անիմաստ, բայց մեծ վտանգներով հղի մի օրենքի նախաձեռնության, որի հետեւանքների համար ԵՄ-ն ոչ մի պատասխանատվություն չի կրում, որովհետեւ դա 《հայ ժողովրդի》նախաձեռնությունն էր։
Կարելի էր փոխարենըն, ինչպես հարկն է, ԵՄ-ի հետ մի հուշագիր ստորագրել, փոխադարձ պարտավորություններով եւ ամեն ինչ հստակ կլիներ, սակայն` ոչ իհարկե։
Որպես հետեւանք, ԵԱՏՄ-ն Հայաստանի նկատմամբ սանկցիաներ է սկսել կիրառել։
Ովքե՞ր էին EuroVote-ի նախաձեռնողները։
Նախաձեռնությունը ձևավորվել էր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական նախաձեռնությունների համատեղ խմբի կողմից։ Հիմնական դեմքերից էին՝
Արամ Սարգսյան — «Հանրապետություն» կուսակցության նախագահ, EuroVote-ի շտաբի ղեկավար։
Տիգրան Խզմալյան — Եվրոպական կուսակցության նախագահ։
Արման Բաբաջանյան — «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար։
Արտակ Զեյնալյան — արդարադատության նախկին նախարար, նախաձեռնող խմբի անդամ։
Հովսեփ Խուրշուդյան — «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ։
Լուսինե Հակոբյան — «Օրենքի երկիր» ՀԿ, նաև ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի համակարգող։
Ստյոպա Սաֆարյան — Հայաստանի միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի տնօրեն։
Արթուր Սաքունց — Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։
Դանիել Իոաննիսյան — «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ։
Հարություն Քալաջյան — «ProArmenia» ՀԿ։
Էդգար Խաչատրյան — «Peace Dialogue» ՀԿ։
Լևոն Բարսեղյան — «Ասպարեզ» լրագրողների ակումբ։
Նվարդ Մանասյան — հասարակական գործիչ եւ այլն։
EuroVote-ի նախաձեռնող խումբը բաղկացած էր 51 հոգուց։
Եթե այս անձինք ներկայացնում են Հայաստանում «միջազգային հանրությանը» եւ հայ ժողովրդի առջեւ որևէ պատասխանատվություն չեն կրում, որովհետեւ իրենց ոչ ոք չի ընտրել, ապա այս նախաձեռնոըթյանն օրենքի տեսք տվող ՔՊ մեծամասնությունն իրոք կրում է սպասվող տնտեսական ճգնաժամի պատասխանատվությունը»։

