Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, հրապարակել է պատերազմից հետո դիահերձարանում պարկերի մեջ զոհված զինծառայողների մասունքների լուսանկարներ ու գրել.
«Մեր տղաների մասունքներն էին՝ անարգված, գետնին շպրտված, ու դրա համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայություն չէ՞ր։ Մոռացության եք ուզում տալ տղաների հիշատակը՝ դա սրիկայություն չէ՞։
Ինչո՞ւ եք ցնցվում «սրիկայություն» բառից։ Ճիշտը միշտ ցավոտ է լսել։ Դուք հենց սրիկա եք ծնվել, որ համաձայնվում եք ազգակործան բոլոր օրակարգերին ։
Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն սրիկա չէ՞»։

