«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին հանդես գալ ի պաշտպանություն Ամենայն հայոց կաթողիկոսի։
Ռուսաստանի հայ համայնքը, երկու երկրների քաղաքական և հասարակական գործիչների հետ միասին, սկսում է լայնածավալ արշավ՝ Մոսկվայի և Երևանի միջև միջպետական հարաբերությունների խզումը կանխելու համար։ Այս համախմբման կենտրոնում էր Միջազգային ռուս-հայակական Լազարևյան ակումբի խորհրդի ընդլայնված նիստը, որը տեղի ունեցավ 2026 թվականի օգոստոսի 7-ին Սոչիի Լազարևսկի շրջանում։ Միջոցառումը, որը անձամբ և տեսակոնֆերանսի միջոցով հավաքել էր Սոչիի, Մոսկվայի և Երևանի մասնակիցներին, ամբողջությամբ նվիրված էր 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերլուծությանը։
Բացի դրանից , քննարկման առանձին, բայց կարևորագույն բաժինը կենտրոնացած էր Հանրապետությունում քրիստոնյաների իրավիճակի վրա: Ներկաները դատապարտել են հայկական իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ սանձազերծված աննախադեպ հալածանքները։
Այս ճնշմանը դիմակայելու համար որոշում էկայացվել հասնել ամենաբարձր միջազգային հոգևոր մակարդակի: Մասնավորեպես՝ մասնակիցները պատրաստում են պաշտոնական դիմում-կոչ հղել Ռուս Ուղղափառ Եկեղեցու ղեկավարին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար՝ Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի ողջ քրիստոնյա բնակչության պաշտպանությանը։

