Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է
Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր ժամը 15.00-ին մեկնարկելու էր 18 արդարների գործով դատական հերթական նիստը։
«Սրբազան պայքար»-ից հայտնում են, որ Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ներկայացրել դատական նիստին։ Նիստը հետաձգվել է 30 րոպեով։
«Բագրատ Սրբազանը դեռ տանն է, սպասում է ոստիկանության աշխատակիցներին»:

