Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել...
«Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին»,-կառավարության ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշելով, որ այլ ընտրություն էլ կա՝ փաշինյանն ասաց. «Կարող է երրորդ նախաձեռնություն էլ լինել՝ ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ ԵՄ: Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղ գնում են: Կարող է երրորդ տարբերակ էլ լինել»:
Հիշեցնելով Բելառուսի նախագահի հայտնի հայտարարությունը(Ո՞ւմ են պետք հայերը)՝ Փաշինյանը վստահեցրեց, թե խնդիրն այն չէ, որ մի քաղաքական գործիչ մի բան է հայտարարել, ՀՀ-ն էլ դրան արձագանքում է նման կերպ՝ overreact է անում:
«Խնդիրն այդ երևույթը չէ: Խնդիրն այդ երևույթի տակ ընկած ընկալումն է, որ ի վերջո մենք, հարգելի՛ գործըներներ, պե՞տք է իրար աչքերի մեջ նայենք և ասենք այն, որ ինչ Բելառուսի նախագահն ասել է, ԵԱՏՄ անդամ մի շարք երկրների ընկալումն է ՀՀ-ի մասին, խոր ինստիտուցիոնալ ընկալումը, և դա անհարգալից ընկալում է: Այդ ընկալումն ինչի՞ վրա է հիմնված եղել. այդ ընկալումը հիմնված է եղել այն բանի վրա, որ, դե, Ղարաբաղի կոնֆլիկտը կա, Ադրբեջանի հետ կոնֆլիկտը կա, Թուրքիայի հետ կոնֆլիկտը կա, այդ թշնամություններն անհաղթահարելի են, ուրեմն իրենք փախչելու տեղ չունեն: Իրենց ոնց ուզենք, այնպես կարող ենք վերաբերվել»,- հայտարարեց Փաշինյանը և եզրակացրեց.
«Բա որ ասում էի՝ Ղարաբաղի հարցը լծակ էր, պարան էր, թոկ էր կամ թակարդ էր, բա ի՞նչ նկատի ունեի. հենց սա նկատի ունեի»:
Փաշինյանը հայտարարեց, թե հայ ժողովուրդն ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ:
«Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի: Կընտրի՞ ԵԱՏՄ-ն, ուրեմն կլինենք ԵԱՏՄ, կընտրի՞ ԵՄ-ն՝ կլինենք ԵՄ, բայց այդ ընտրությունը պետք է հասունացած լինի»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ հանրաքվե կանեն այն ժամանակ երբ Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին։ Կընտրի՞ ԵԱՏՄ-ն, ուրեմն կլինենք ԵԱՏՄ, կընտրի՞ ԵՄ-ն՝ կլինենք ԵՄ:
Աղբյուրը` Panorama.am

