Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

