Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
«Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ։ Այն հայերը, որոնք այսօր ազատության մեջ են, հուսամ, իմ պես են մտածում»,- ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի և մնացյալ քաղաքական բանտարկյալների ակցիայի ժամանակ ասաց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։
Նա նշեց, որ այս իշխանության ժամանակ քաղբանտարկյալ չլինելը մի տեսակ ամոթ է։
«Ժայռի վրա երբեմն սողուններ են հայտնվում, բայց այդ սողունները ժայռի տերը երբեք չեն լինում։ Ժայռի վրայից սողունները որևէ օրը կընկնեն ներքև։ Այնպես որ, ժողովուրդ ջան, պինդ եղեք»,- ասաց Դավիթ Ամալյանը։
Աղբյուրը` Panorama.am

