Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան
«Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելն այսօր դարձել է հանցագործություն»,-ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի և մնացյալ քաղաքական բանտարկյալների ակցիայի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքականությամբ զբաղվելը հանցագործություն չէ, ազատ խոսքը դատավճիռ չէ։
«Ավետիք Չալաբյանը ցույց է տալիս, որ ճաղերը, չորս պատն ունակ չեն բանտելու ազատ խոսքը, ազատ ոգին»,- նշեց Կոստանյանը՝ բոլոր քաղբանտարկյալներին մաղթելով ազատություն։
«Ազատ խոսքը երբեք հնարավոր չէ բանտել»,- ասաց նա։

