Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություններ են իրականացրել Հայաստանի տարածքում և նույնիսկ որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ադրբեջանական լրատվամիջոցներին հղում անելով, հաղորդում է News.am-ը։
Նրա խոսքով՝ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի այս հարցի լուծումը, քանի որ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր կարող է անհրաժեշտ լինել առաջին հերթին հենց Հայաստանին։
Ալիևը նշել է, որ այսօր Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ատոմային էլեկտրակայանը, որի կառավարումը, նրա խոսքով, հայկական կողմի ձեռքում չէ։
Նա վստահություն է հայտնել, որ «կայանը հնացած է և պոտենցիալ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար», թեև ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները վերջին այցի ընթացքում ընդգծել էին, որ կայանի աշխատանքը որևէ վտանգ չի ներկայացնում։
«Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս տարբեր միջազգային հարթակներում մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ։
ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, և վաղ թե ուշ կայանը պետք է փակվի։ Այդ դեպքում Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի, ուստի էներգամատակարարման լրացուցիչ աղբյուրի առկայությունը նրա համար շահավետ կլինի», — նշել է Ալիևը։
--
Դե ինչ, ՔՊ-ի ու Փաշինյանի ըգին «ձայն» տվածները կարող են ցնծալ և թռչկոտել, իրենք, իրենց 49 տոկոսով, գործնականում ընտրել են հայի ու Հայաստանի ոխերիմ թշնամի, ոճրագործ Ալիևին: Վերինս էլ, այդ հանգամանքից խիստ ոգևորված, իր «ենթակա» Փաշինյանին բացեիբաց հրահանգում է, թե հատկապես ինչեր անի: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ համակենտրոնացման ճամբարի վերածված Հայաստանը գործնականում ղեկավարում է Ալիև՞ևը, իսկ Փաշինյանն էլ պարե՞տն է:

