ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան
24
Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Պատերազմ Արցախում
ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Փաշինյանին իր շահերն սպասարկողին «սպասարկեց» պետության հաշվին տարածք տալով Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցեն պրոբացիայի ծառայության աշխատակիցները 30 զոհ՝ փաշինյանական «խաղաղության»՝ 2026թ. ընդամենը 7 ամսվա ընթացքում Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը. ոստիկանություն Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը. Հայտարարություն Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնшuպшնության հասցնելու» համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունները 660 հազար ֆունտ ստերլինգ կծախսեն միջազգային հայցերով պաշտպանության համար ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան 10 հազար մարդ թող մի ամիս սոված մնա՝ կարևորն իրենք քաղաքական խնդիր են լուծում. Հովիկ Գրիգորյան ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը, այլ... վերադարձրել է Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում. Նարեկ Կարապետյան Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ-ն է․ իրավապաշտպան Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից բռնագրավված ու իշխանության կողմից սատկացրած առյուծի հերձման ակտը

ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային

Բաց հայտարարություն 
«100 Հայ կանայք» նախաձեռնության կողմից. երբ դիվանագիտությունը լռում է, քաղաքացիական պարտքը պահանջում է բարձրաձայնում:
Հանրային կոչ Հայաստանում իրավունքի փլուզման և միջազգային հանրության լռելյայն համաձայնության մասին
--
Մեկ շաբաթ առաջ «100 հայ կանայք» նախաձեռնությունը, որի կազմում ընդգրկված են գիտնականներ, մշակույթի գործիչներ, ձեռներեցներ, տարբեր ոլորտների և քաղաքացիական առաջնորդներ, հրատապ դիմում-բողոք հղեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատանը, ԵՄ պատվիրակությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԹ դեսպանատանը, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներին, ԵՄ բոլոր երկրների դեսպանատներին և այլ կազմակերպությունների։

Դիմումը մանրամասն ներկայացնում էր Հայաստանում օրեցօր խորացող մտահոգիչ իրականությունը, մասնավորապես.
Դատական իշխանության ամբողջական ենթարկումը գործադիրին,
Քաղաքական և քաղաքացիական ընդդիմախոսների, այդ թվում՝ կին առաջնորդների, թիրախավորված քրեական հետապնդումներն ու երկարատև, կամայական կալանավորումները,
Ոստիկանական ուժի ապօրինի կիրառումը և պետական մակարդակով ճնշումների անհավանական աճը,
Սեփականության իրավունքի հակասահմանադրական ոտնահարումները, ընկերությունների փաստացի խլումն ու զանգվածային տնտեսական ռեպրեսիաները ընդդիմախոսների նկատմամբ։
Նախաձեռնության մասնակիցներին պետական հետապնդումներից, կամայական ձերբակալություններից և մասնագիտական ճնշումներից պաշտպանելու նպատակով մենք սկզբնապես դիմել էինք բոլորի կազմակերպություններին գաղտնիության պահպանման պայմանով, սակայն՝

Միջազգային հանրության յոթնօրյա քար լռությունը.

Դիմումն ուղարկելուց հետո անցել է յոթ օր։ Յոթ օր շարունակվող դատական ապօրինությունների, կամայական կալանքների և քաղաքացիական իրավունքների ոտնահարման պայմաններում այն միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցիչները, որոնք իրենց հռչակել են ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահապաններ, պահպանում են խլացուցիչ լռություն։
Այս պասիվությունը չեզոքություն չէ. սա դիվանագիտական հարմարվողականության դրսևորում է, որը լեգիտիմացնում է Հայաստանում պետական ապօրինությունները և բացարձակ անպատժելիության ազդակ հղում գործադիր իշխանությանը։
Այսօր մենք մերժում ենք այդ լռությունը և մեր հավաքական խոսքը ներկայացնում ենք հանրությանը։
Մենք դիմում ենք այս քայլին՝ լիովին գիտակցելով սպառնացող անձնական, իրավական և մասնագիտական լուրջ ռիսկերը։ Այնուամենայնիվ, երբ գաղտնիությունը ծառայում է լոկ պետական ապօրինությունները միջազգային հանրության աչքից հեռու պահելուն, անանունությունն դառնում է անընդունելի զիջում։
Հայտարարում ենք ամենայն պատասխանատվությամբ. եթե սույն հայտարարությունից հետո սույն նախաձեռնության որևէ մասնակից ենթարկվի պետական ռեպրեսիաների, կամայական հետապնդման կամ մասնագիտական ճնշումների, պատասխանատվությունը կրելու է նաև միջազգային հանրությունը, որի լռությունը հնարավոր է դարձնում այս ապօրինությունները ՀՀ պետական մակարդակով։

Մեր Պահանջը

Մենք կոչ ենք անում միջազգային գործընկերներին, հավատարմագրված դեսպաններին և բազմակողմ կառույցներին.
Հրապարակայնորեն կոտրել այս լռության շղթան. տալ հստակ և օբյեկտիվ գնահատական դատական իշխանության անկախության կորստին, կալանքը որպես պատժիչ գործիք կիրառելու պրակտիկային և քաղաքական ու քաղաքացիական ընդդիմախոսներին ու հանրային ձայները թիրախավորելու պետական քաղաքականությանը։
Պաշտոնապես արձագանքել քաղ հասարակության կողմից ներկայացվա դիմումներին. Դադարեցնել քաղաքացիական հասարակության հրատապ ահազանգերը լռելայն արխիվացնելու գործելաոճը և ձևավորել հաշվետու, թափանցիկ երկխոսություն անկախ քաղ հասարակության հետ։
Միջազգային ցանկացած աջակցություն պայմանավորել մարդու իրավունքների լիարժեք պահպանմամբ. Ապահովել, որ ՀՀ-ի հետ դիվանագիտական, ֆինանսական և քաղաքական գործընկերությունը խստորեն պայմանավորված լինի միջազգային պարտավորությունների փաստացի կատարմամբ, և ոչ քաղաքական նպատակահարմարությամբ։
Մենք մեր մասնագիտական վաստակը չենք կերտել նրա համար, որ լռելայն հետևենք, թե ինչպես են համակարգված կերպով քանդվում մեր երկրի ժողովրդավարական հիմքերը։ Հայաստանի ժողովրդավարական ապագան չի կարող զոհաբերվել դիվանագիտական հարմարվողականությանը։
Ակնկալում ենք շուտափույթ արձագանք մեր այլևս հանրային կոչին։
«100 Հայ Կանայք» նախաձեռնություն



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>