ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան
24
Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Պատերազմ Արցախում
ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Փաշինյանին իր շահերն սպասարկողին «սպասարկեց» պետության հաշվին տարածք տալով Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցեն պրոբացիայի ծառայության աշխատակիցները 30 զոհ՝ փաշինյանական «խաղաղության»՝ 2026թ. ընդամենը 7 ամսվա ընթացքում Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը. ոստիկանություն Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը. Հայտարարություն Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնшuպшնության հասցնելու» համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունները 660 հազար ֆունտ ստերլինգ կծախսեն միջազգային հայցերով պաշտպանության համար ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան 10 հազար մարդ թող մի ամիս սոված մնա՝ կարևորն իրենք քաղաքական խնդիր են լուծում. Հովիկ Գրիգորյան ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը, այլ... վերադարձրել է Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում. Նարեկ Կարապետյան Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ-ն է․ իրավապաշտպան Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից բռնագրավված ու իշխանության կողմից սատկացրած առյուծի հերձման ակտը

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում

Վահե Հովհաննիսյանը գրում է
«1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք քաղաքական ինստիտուտ՝ ԱԺ, որտեղ լինելու է քաղաքական պրոցես։ Երբ ամբողջ աշխարհի առաջ մի ամբողջական խմբակցություն ուղղակի արգելվում է, իսկ ներքին համերաշխության կարգախոսով ընտրարշավ անող Ծառուկյանը կալանավորվում, երբ բանտերը լի են քաղբանտարկյալներով, ի՞նչ քաղաքական պրոցեսի մասին կարող է խոսք լինել։

2. Հայաստանում ԿԱ բանտ, իսկ Հայաստանի համար ԿԱՆ լրջագույն ռիսկեր։
3. Հայաստանում ՉԿԱ հետընտրական հանդարտություն։
4. Հայաստանում ԿԱ մոտավորապես երկու մասի բաժանված, ծայրահեղ պառակտված հասարակություն։
5. Հայաստանում ՉԿԱ միասնական նավի զգացում և ՉԿԱ առաջիկա ռիսկերի միասնական ընկալում։
6. Հայաստանում ԿԱ համատարած մեծ անորոշություն՝ անկախ ընտրազանգվածային պատկանելությունից։
7. Հայաստանում ՉԿԱ ռացիոնալ պատկերացում (նույնիսկ ՉԿԱ դրա անհրաժեշտության գիտակցումը), թե ինչպես է պետք դիմակայել մեզնից կախված և մեզնից չկախված լրջագույն խնդիրներին, որոնց ամենամոտ ապագայում առնչվելու ենք բոլորս։
8. Հայաստանում ԿԱ համընդհանուր փակուղային վիճակ՝ երկրի ներսում, տնտեսության մեջ, հարևանների հետ հարաբերություններում, Արևմուտքի հետ հարաբերություններում, Ռուսաստանի հետ հարաբերություններում։
9. Հայաստանում կա սուր անհրաժեշտություն՝ երկիրը փակուղուց հանելու։
Ինչպես
Քայլ առաջին
Դեէսկալացիա երկրի ներսում։ Բացել բանտերի դռները։ Բոլոր ապօրինաբար ազատազրկվածները պետք է վերադառնան բնականոն կյանք։ Դադարեցնել բռնաճնշումները։

Քայլ երկրորդ
Դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք հակաբնական են և խաթարում են բնականոն կյանքը։ Օրինակ՝ վերականգնել Ծառուկյանին պատկանող հիմնարկների անխոչընդոտ աշխատանքը, թույլ տալ հասարակ մարդկանց՝ վերադառնալ բնականոն կյանք (կա նման այլ օրինակների երկար ցանկ)։

Քայլ երրորդ
Դադարեցնել ատելության խոսքը, հայհոյանքն ու սպառնալիքը միմյանց հանդեպ։ Սա պետք է դառնա հանրային նոր նորմ և վերաբերի բոլոր կողմերին։

Քայլ չորրորդ
Սկսել միջընտրազանգվածային երկխոսություն։

Քայլ հինգերորդ
Հանրային և քաղաքական էլիտաները պետք է ճիշտ և կշռադատված ուղերձներ հղեն հասարակությանը, պետք է հասկանան երկրի շահը և իրական վիճակը։

Քայլ վեցերորդ
Մենք պետք է պատրաստ լինենք Կովկասյան խաղաղությանը, դրա համար պետք է լինենք գրագետ և ռացիոնալ։ Կովկասում խաղաղության պատրաստ չլինելը մեծագույն ռիսկ է։

Քայլ յոթերորդ
Երկրի ներսում սկսել հիմնական խնդիրների շուրջ քաղաքակիրթ քննարկումների պրոցես։ Դա այսօրվա պայմաններում հեշտ չի լինելու, բայց դա է վտանգներին դիմակայելու և ներքին առողջացման ճանապարհը։ (Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա սովորաբար սկսվում է միջնորդավորված)։

Քայլ ութերորդ
Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո (էական չէ՝ դրանք կլինեն մեկ տարի հետո, երեք, հինգ թե կես) քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց։ Սա պետք է դարձնել ազգային նպատակ։ Սա կբերի հասարակության լուրջ առողջացման։ Բայց դրան հասնելու համար առաջին քայլը պետք է անել այսօր. դադարեցնել կալանավորումները, բացել բանտերի դռները, որ բոլոր ապօրինաբար ազատազրկվածները վերադառնան բնականոն կյանք»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>