ՔՊ-ական իշխանությունները 660 հազար ֆունտ ստերլինգ կծախսեն միջազգային հայցերով պաշտպանության համար
Փաշինյանի քպ-ական կառավարության աշխատակազմին լրացուցիչ 660 հազար ֆունտ ստերլինգ է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է նրանց հուլիսի 23-ի նիստում։
Նշվում է, որ միջոցները կծախսվեն միջազգային հայցերով երկրի շահերի պաշտպանության համար իրավաբանական ծառայությունների վճարման վրա։ Որոշման հիմնավորման մեջ չի նշվում, թե կոնկրետ որ հայցերի մասին է խոսքը։

