Սա քաղաքական քինախնդրություն է, փորձում են Նարեկ Կարապետյանին մեկուսացնել. Գոհար Մելոյան
ԿԸՀ-ն ընթացող արտահերթ նիստում համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին, քննում է նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությանը։ Մամուլում հրապարակված այս լուրի վերաբերյալ լրագրողները մեկնաբանություն ու հաստատում խնդրեցին կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանից։
Սահմանադրական իրավունքի մասնագետը նշեց, հստակ տեղեկություն չունի, դեռ չի խոսել նիստին մասնակցող գործընկերների հետ, բայց կարող է հստակ ասել, այն ինչ տեղի է ունենում Հայաստանում այս օրերին, իրավունքի հերթական դեֆորմացիան է։
«Սա իրավական վակխանալիա է։ Երեկվանից արդեն նարեկ Կարապետյանն ունի պատգամավորի կարգավիճակ, արդյոք դա չի՞ նշանակում, որ սկսկում է գործել Սահմանդրության 96-րդ հոդվածը, որը սահմանում է պատգամավորի անձեռնմխելիություն, իսկ դա էլ նշանակում է, որ պատգամավորի նկատմամաբ քրեական հետապնդում կարող է իրականացվել բացառապես ԱԺ համաձայնությամբ։ Արդյոք հիմա գործ չունենք մի իրավիճակի հետ, որ պետական երկու մարմինների իրավունքները անօրինական ձևով հատվում են, ԿԸՀ-ն դեռ հուլիսի 8-ին ասել է, որ ինքն այլևս գործ չունի անձեռնմխելիության իրավունքի հետ, որ ինքն այլևս չի կարող համաձայնություն տալ պատգամավորի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու, ազատազրկելու հարցերին»,-ասաց նա։
Մելոյանի կարծիքով, իշխանությունը ցնցումների մեջ է ընկել Նարեկ Կարապետյանի հետընտրական շրջանում ցուցաբերած քաղաքական ակտիվության պատճառով։
«Սա բացառապես քաղաքական քինախնդրություն է, որի նպատակն է Նարեկ Կարապետյանին ապօրինաբար ազատությունից զրկելը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

