ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
26
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Պատերազմ Արցախում
Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է

Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավապաշտպան, օրերս իր այդ գործունեության համար ԵՊՀ-ից «դուրս թողնված» փաստաբան Ռուբեն Մելիքյանը միանգամայն դիպուկ նկատել է, որ ինչ-ինչ շրջանակներ (կարելի է վստահ նշել՝ իշխանական ու մերձիշխանական) շրջանառում են մի «թեզ», թե իբր «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները»։ Իրավապաշտպանը մի քանի հարթության մեջ քննում է այդ «թեզը»՝ նկատելով, որ եթե դա վերլուծենք տրամաբանության դիրքերից, ապա «ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են «Մարդու հիմնարար իրավունքները»: Հետևաբար, «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»։ Իսկ դա աբսուրդ է, անհեթեթություն (խիստ մեղմ ասած):

Հիշյալ թեզը դիտարկելով բարոյականության դիրքերից՝ իրավապաշտպանը նկատում է. «Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով», ու էական չէ, թե որն է այդ արժեքը՝ ռե՞յխը (ֆաշիզմի դեպքում), դասակարգային շա՞հը (բոլ շևիզմի դեպքում), թե՞ «ժողովրդավարությունը»։ Էականն այն է, որ ստեղծվի թշնամու կերպար, որն իբր ոտնձգում է «բարձրագույն արժեքին», ուստի պետք է ամեն գնով ոչնչացվի: Շեշտադրվում է հենց «ամեն գնով»-ը։ Արժեքային բանաձևն էլ «նպատակն արդարացնում է միջոցն» է։ Իսկ դա հանրային բարոյականության ամեն տեսակ աղճատումների ունիվերսալ արդարացումն է, այսինքն՝ բարոյականության հակոտնյան:

Դժվար է չհամաձայնել: Հետաքրքրվողները կարող են Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջում ծանոթանալ նաև իրավական տեսանկյունից «թեզի» դիտարկմանը, իսկ մենք շարունակենք «բարոյական ասպեկտից»: Առավել ևս, որ, «ժողովրդավարությունից» զատ, Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հաճախ է վկայակոչում նաև «ինքնիշխանությունը», «իրական Հայաստանը», «խաղաղության օրակարգը»: Ու այդ ամենը մատուցվում է այն սոուսով, որ իրենց բոլոր ընդդիմախոսներն իբր դեմ են ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, Հայաստանին, խաղաղությանը: Ավելին, ոչ թե «դեմ են» (դա անցած փուլ է), այլ արդեն սպառնալիք են ու... պետք է ոչնչացվեն, «կզզացվեն», կալանավորվեն և այլն («կրքոտ հռետորի» բառամթերքն ամբողջությամբ չմեջբերենք՝ խնայելով ընթերցողի նյարդերը):

Ու սա առանցքային պահն է, առանց որի երևի դժվար կլինի ամբողջական գնահատական տալ մեր օրերում կատարվող իրավաքաղաքական «բեսպրեդելին», ընկալել դրա խորքային էությունը: Երբ խորամուխ ես լինում մերօրյա երևույթների մեջ, անհնար է չնկատել, որ գործնականում հաստատվում է բռնատիրություն, մեկ անձի քմահաճույքի իշխանություն: Եվ, որ ամենից զավեշտականն ու ողբերգականն է միաժամանակ, բռնապետությունը հաստատվում է «հանուն ժողովրդավարության», մարդկանց ազատությունները սահմանափակվում են... «հանուն ազատության», Արցախի հանձնումն ու հայաթափումը իրականացվում են... հանուն Հայաստանի, դեռ մի բան էլ հպարտանում են դրանով, համարում ձեռքբերում:

Իզուր չի ասվում՝ դժոխք տանող ճանապարհը սալարկված է «բարի մտադրություններով»:

Բայց դա դեռ իր հերթին: Ցանկացած բռնատիրություն չի կարող «յոլա գնալ» առանց հոգեբանական ու ֆիզիկական ահաբեկության: Հասկանալի է, որ հիմա 21-դ դարն է: Համապատասխանաբար՝ մեթոդաբանությունն ու գործիքները որոշ փոփոխություններ են կրել: Բայց, մեծ հաշվով, ի՞նչ կա խոշոր ու նկատելի, նաև ոչ այնքան խոշոր գործիչների ամենօրյա հետապնդումների, կալանավորումների, «մասկի-շոուների» տակ: Մեծ հաշվով, բացի մեկ անձի քինախնդրությունից, «մուռ հանելու» ձգտումներից, դա արվում է նաև ընդհանուր հասարակությանն ահաբեկելու, լռեցնելու, կամազրկելու, ենթարկեցնելու, դիմադրության ցանկությունից անգամ զրկելու նպատակով: Այն բանի համար, որ իշխանությունն ինչ էլ անի, ինչ անընդունելի կամ թեկուզ քննադատելի քայլի դիմի էլ, միմիայն... փառաբանվի:

Հենց այնպես չէր, որ Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ պաշտոնական տվյալներով ստացել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների հազիվ 49 տոկոսը, առաջին բաներից մեկը, որ արեց, մնացյալ 51 տոկոս քաղաքացիներին պիտակավորելը, վիրավորելն ու «կառաշակեր» անվանելն էր: Ավելին, նա չխորշեց Հայաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիների պիտակավորել որպես «պատերազմի կողմնակիցներ»: Բայց այստեղ խնդիրը գործածած պիտակների վիրավորական կամ անհեթեթ լինելը չէ: Բուն հարցն այն է, որ իշխող վարչախումբն անկարող է հանդուրժել որևէ անհամաձայնություն, որևէ ինքնուրույն մտածողություն, որևէ այլ կարծիք: Ավելին, իշխող վարչախումբն իրեն համարում է բացառապես իրեն ընտրողների իշխանություն, իսկ իրեն ձայն չտված մարդկանց (որ ավելի շատ են հանրագումարում) ընկալում է որպես թշնամի, համարում է, որ նրանք բացարձակապես ոչ մի իրավունք չունեն՝ բանտարկված ու բռնադատված լինելու «իրավունքից» բացի, համարում է, որ նրանց բոլորին պիտի «աքսորել» «վարժական հավաքների»: Ավելին, առանձին մերձիշխանական քարոզիչներ կամ իշխանության համակիր ֆեյսբուքյան օգտատերեր բացեիբաց կոչեր են անում «բոլորին դատել», «բոլորին քշել Ռուսաստան», «բոլորին այս անել, այն անել»: Իսկ իշխանությունը «կրքոտ» յուղեր է լցնում այդ կրակին:

Ի՞նչ անել: Անհատական մակարդակում՝ առնվազն մարդ մնալ: Այսինքն՝ լռել յայն չհամակերպվել անընդունելի երևույթներին ու դրսևորումներին, իշխանության հնչեցրած քարոզչական փուչիկ թեզերը «հալած յուղի տեղ չընդունել», չդադարել ինքնուրույն մտածել, հավատարիմ մնալ ավանդական ու ազգային արժեքներին, հասարակական ու ընտանեկան բարոյական կողմնորոշիչներին, չկորցնել դրանք:

Հա, ու շարունակել «բզել» ազգային, ընդդիմադիր ուժերին, որ արագացնեն իրենց վերակազմակերպվելու ընթացքը:

Սա առանձին վերցրած այս կամ այն քաղաքական կամ հասարակական գործչի իրավունքի հարց չէ: Սա առանձին վերցրած մեկ կամ մի քանի տասնյակ մարդու հանիրավի ազատազրկման կամ հալածանքի հարց չէ: Սա մեզանից յուրաքանչյուրի ու բոլորի իրավունքների հարցն է. սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու իրավունքի, սեփական ազգային, մշակութային, պատմական ժառանգությանը տիրապետելու և այն պահպանելու ու զարգացնելու իրավունքի, սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունքի, սեփական հայրենիքը թշնամու շահերի սպասարկման «անցողիկ բակի» չվերածելու իրավունքի, սեփական երեխաների, թոռների՝ ապագա ունենալու իրավունքի հարց է վերջապես:

Սա հավաքականորեն լինելու իրավունքի, այլ ոչ թե վերամբարձ արտահայտությունների գոռգոռոցի տակ դեպի անէություն ընթանալու հարց է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>