Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին
10
ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Պատերազմ Արցախում
Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ

Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին

«Այս օրերին իշխանության ռեպրեսիվ քաղաքականության թիրախում են հայտնվել ոչ միայն քաղաքական գործիչները, այլև հայկական մարզաշխարհը, մարզական ֆեդերացիաներն ու ամբողջ սպորտային համայնքը»,-գրում է ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը։

Նա շարունակում է.

«ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արամ Անդրիկյանը(одр), նախարարության համապատասխան վարչության պետ Եղոյանը, ինչպես նաև ՊՆ ԲԿՄԱ-ի հրամանատարությունը, ըստ առկա բազմաթիվ արժանահավատ տեղեկությունների, աննախադեպ ճնշումներ են գործադրում մարզական ֆեդերացիաների ղեկավարների և ներկայացուցիչների նկատմամբ՝ փորձելով նրանց զրկել սեփական դիրքորոշումն ազատ արտահայտելու և Գագիկ Ծառուկյանին հրապարակավ աջակցելու իրավունքից։

Մարզաշխարհի սիրելի՛ ընկերներ,

Մենք միասին երկար ու պատվավոր ճանապարհ ենք անցել։ Միասին աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակներում, այդ թվում՝ Բաքվում, բարձր ենք պահել Հայաստանի պատիվը, հպարտությամբ բարձրացրել ենք մեր նվիրական Եռագույնը, լսել ենք մեր պետական օրհներգը և հազարավոր հայերի պարգևել հաղթանակի ու ազգային հպարտության անմոռանալի պահեր։

Այդ հաղթանակները պատահական չեն եղել։ Դրանք կերտվել են առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի հետևողական աջակցության, նրա հայրենանվեր նախաձեռնությունների և հայկական սպորտի նկատմամբ անսահման նվիրվածության շնորհիվ։ Նրա հավատը մարզիկների ուժի նկատմամբ հազարավոր երիտասարդների համար դարձել է հաջողության ճանապարհ։

Այսօր, երբ Գագիկ Ծառուկյանն ապօրինի կալանքի մեջ է, առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել մեր միասնականությունը։ Մի՛ տրվեք ժամանակավոր պաշտոնյաների շանտաժին, սպառնալիքներին և ճնշումներին։ Մի՛ թույլ տվեք, որ վախը հաղթի արժանապատվությանը։

Հիշե՛ք՝ պաշտոններն անցողիկ են, իսկ պատիվը, հավատարմությունն ու սկզբունքայնությունը մնում են։ Նրանք, ովքեր այսօր ճնշում են գործադրում, վաղը պատասխան են տալու իրենց արարքների համար, իսկ մենք շարունակելու ենք մնալ նույն միասնական, ուժեղ և հաղթող ընտանիքը։

Համոզված եմ՝ այս դժվար օրերն անցնելու են։ Մենք կրկին միասին ենք լինելու, կրկին միասին ենք կերտելու մեծ հաղթանակներ, և Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ միջազգային մրցահարթակներում ավելի բարձր ենք ծածանելու մեր սուրբ Եռագույնը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի։

Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>