Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Այսօր Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելացավ ևս մեկով - 2 ամիս ժամկետով կալանավորվեց ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը (+ շփումների տոտալ արգելք):
Կալանավորվեց միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար։ Ծանր չէ - միջին։
Նորից ունենք կին-քաղբանտարկյալ, որն ունի անչափահաս զավակ։
Այս պայմաններում Արեգնազի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար։
ՀԳ. Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։

