«Ուժեղ Հայաստան»-ը որոշել է պաշտպանել կուսակիցներին՝ իշխանական հնարավոր նոր ճնշումներից
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:
Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը»։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 105 թեկնածուների գրանցումները։ Դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել։

