Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ)
ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Փաշինյանը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։
Հիշեցնենք, որ ՌԴ ղեկավարությունը դեռևս նույնիսկ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի ընտրություններում 49 % ստանալու համար:

