ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից
1
Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում Պատերազմ Արցախում
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները

Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան

Ինչպես հայտնի է, այսօր Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը  այցելում է Բաքու, որտեղ նա կհանդիպի Ալիևի հետ, իսկ վաղը, հուլիսի 2–ին նա կլինի Երևանում, որտեղ նա իր աջակցությունը կցուցադրի Փաշինյանին։

Եվ այսպես. փորձենք հասկանալ, թե որն է Ադրկովկաս նրա այցի իրական նպատակը։

Եվրոպական հանձնաժողովը բացահայտել է իր նախագահի՝   Հարավային Կովկաս կատարելիք այցի մանրամասները։

Օրակարգի գլխավոր կետը, ինչպես հայտարարվել է Բրյուսելում, կլինի «խաղաղության գործընթացին աջակցությունը»։

Պաշտոնական հաղորդագրությունը ուրվագծում է ուղևորության չորս հիմնական թեմա։ Դրանց թվում.

Առաջին

 անցյալ տարի  խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո խաղաղության գործընթացի խթանումը։

Երկրորդ

 Նախատեսվում է քննարկել տարածաշրջանի ներսում տրանսպորտային կապերի բարելավումը, ինչպես նաև՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ կապը։

Երրորդ

 Հատուկ ուշադրություն կդարձվի Հարավային Կովկասի հետ տնտեսական գործընկերության խորացմանը:

Չորրորդ

Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման պայմաններում ԵՄ–ի կողմից Հայաստանին աջակցությունը։

Սա Ուրսուլա ֆոն դեր Լեյենի երկրորդ այցն է Հայաստանի մայրաքաղաք վերջին երկու ամիսների ընթացքում։ Նրա նախորդ այցը տեղի էր  ունեցել մայիսին, երբ նա մասնակցել էր  Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահին իր այցի ընթացքում կուղեկցի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։

Եվրոպական լրատվամիջոցներն արդեն իսկ առաջիկա ուղևորությունը որակել են որպես «ճանապարհորդություն Մետաքսի ճանապարհով»։ Ըստ եվրոպական դիտորդների՝ այս այցի ընթացքում  նախատեսում են քննարկել տարածաշրջանում «ուժերի և տրանսպորտային կապի փոփոխվող հավասարակշռությունը», որի կարևորությունը մեծացել է Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։

Ըստ նրանց՝ հատկապես, երբ առաջացավ Հորմուզի նեղոցում ճգնաժամը, Հարավային Կովկասի տրանսպորտային ուղու նշանակությունը Արևմուտքի համար էապես կարևորվեց։

Այս առումով զարմանալին չէր, որ  Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, այցից առաջ,  Բրյուսելում  հանդիպեց   Եվրոպայի խոշորագույն ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ։

 Մասնակիցների թվում են Banco Santander-ի գործադիր նախագահ Անա Բոտինը, BNP Paribas-ի նախագահ Ժան Լեմյերը և Société Générale-ի գործադիր տնօրեն Սլավոմիր Կրուպան։ Հնարավոր է, որ այլ հարցերի շարքում Եվրոպական հանձնաժողովի նախագահը նրանց հետ քննարկել է առաջիկա այցի ներդրումային բաղադրիչը, այդ թվում՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքային նախագծերի հնարավոր ֆինանսավորումը։

                            Ի՞նչ է քննարկելու ֆոն դեր Լեյենը Բաքվում

Բաքու այս այցը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համար երկրորդը կլինի 2022 թվականի հուլիսից ի վեր, երբ նա Ադրբեջանի նախագահի  հետ ստորագրեց էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հուշագիր։

Այդ ժամանակվանից ի վեր, Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի դերը զգալիորեն աճել է և շարունակում է ամրապնդվել։

Այսօր Ադրբեջանը գազատարների մատակարարման աշխարհագրության առումով առաջին տեղում է,  գազ է մատակարարում 16 եվրոպական երկրներ։

Իսկ գալիք տարվա հունվարի 1–ից, Հարավային գազային միջանցքի եվրոպական հատվածը՝ Տրանսադրիատիկ խողովակաշարը (TAP), տեխնիկապես կարող է տարեկան տեղափոխել 1.2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ ավելի շատ, քան 2021-2025 թվականներին։

2025 թվականին ԵՄ երկրները ստացել են  ընդհանուր առմամբ 12,5 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, իսկ գալիք տարվա ընթացքում նախատեսվում է այդ ծավալը զգալիորեն ընդլայնել։

Ըստ էներգետիկ ոլորտի եվրոպացի մասնագետների՝ առաջիկա տարիներին արտահանման ռեսուրսային բազան Ադրբեջանի կողմից  զգալիորեն կընդլայնվի նոր նախագծերի՝ «Ապշերոն-2»-ի, «Ումիդ-2»-ի և Ազերի-Չիրագ-Գյունեշլի բլոկի խորջրյա գազի շնորհիվ։ Միասին դրանք կարող են տարեկան ապահովել լրացուցիչ 8 միլիարդ խորանարդ մետր գազ։

Ավելին, ըստ եվրոպական դիտորդների, Միջին միջանցքի զարգացումը Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններից մեկն է, որը շեշտում է, որ հուսալի առևտրային, էներգետիկ և թվային կապերը դառնում են Եվրոպայի մրցունակության ռազմավարական գործոն: Այս հայեցակարգը տեղավորվում է ԵՄ-ի ավելի լայն ռազմավարության մեջ՝ «Գլոբալ դարպաս» ծրագրի մեջ, որը Բրյուսելը դիտարկում է որպես գործընկեր երկրներում տրանսպորտի, էներգետիկայի և թվային ենթակառուցվածքների զարգացման հիմնական գործիք: Ըստ էության, սա ենթադրում է մի կողմից Եվրոպայի, իսկ մյուս կողմից՝  Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև այլընտրանքային և կայուն կապի շղթաների ստեղծում: Անցյալ տարվա ապրիլին Սամարղանդում կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիայի առաջին գագաթնաժողովը, որը նշանավորեց տարածաշրջանների միջև փոխգործակցության նոր փուլի սկիզբը, այս ռազմավարության գործնական դրսևորումն էր, նշում են եվրոպացի դիտորդները:

                           Ի՞նչ է քննարկելու ֆոն դեր Լեյենը Երևանում

Գրեթե բոլոր փորձագետների համար պարզ է, որ ԵՄ–ի համար կարևորագույն գործնկերը մեր տարածաշրջանում լինելու է Ադրբեջանը։

Ով նաև կապող օղակի դեր պիտի կատարի Կենտրոնական Ասիայի երկրների համար։

Մյուս կապող օղակը պիտի դառնա Թուրքիան։

Այս երկու երկրների արանքում գտնվող Հայաստանը պիտի կատարի քաղաքական «տակդիրի» դեր, որը չպիտի խոչընդոտի այս ընդանուր շղթայի աշխատանքին։

Հասկանալի պատճառով, Հայաստանը չի կարող այդ դերը կատարել, եթե նա մնա Ռուսաստանի ազդեցության տիրույթում։

Հենց այդ պատճառով էլ, ըստ եվրոպացի դիտորդների, ամեն ինչ պիտի անել, որպեսզի Հայաստանը դուրս գա Մոսկվայի ազդեցության ոլորտից։

Իսկ որպեսզի հայերը իրենց անվտանգ զգան, Եվրոպան պիտի «անվտանգության խոստում» վաճառի Հայաստանին, որ ոչ միայն չի դառնա Թուրքիայի և Ադրբեջանի զոհը, ինչպես որ նախկինում լինում էր, այլև կարող է հույս ունենալ հետագայում միանալ ԵՄ–ին։

Հասկանալի է, որ Եվրոպան իրական անվտանգություն չի կարող տրամադրել Հայաստանին, սակայն «դրա հույսը վաճառելը» պիտի փորձի, քանի որ խաղասեղանին դրված է մեծ շահ։

Հենց այդ պատճառով էլ եվրոպացիների համար Փաշինյանի իշխանությունը ամրությունը կենսական անհրաժեշտություն է։

Եվ զարմանալի չէ, որ հունիսի 7–ի կեղծված ընտրությունները Ֆոն դեր Լեյենը ոչ միայն չդատապարտեց, այլ նույնիսկ ողջունեց, նշելով, որ ամեն ինչ կանի՝ Փաշինյանի իշխանության ամրապնդման համար։

Եվ այդ խնդրի լուծման գլխավոր խնդիրներից է «օգնել» Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների դիրմակայության հարցում։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը  գտնվում է Ռուսաստանի կողմից ինտենսիվ և շարունակական ճնշման տակ։ Եվ այդ այցը  կլինի աջակցության ուժեղ ազդանշան, որը կլրացնի արդեն իսկ տրամադրված օգնությունը», նշում են ԵՄ–ի ղեկավարների մոտ աղբյուրները։

Մասնավորապես, ըստ եվրոպացի դիտորդների,  Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Հայաստան  այցի հիմնական թեմաներից  կլինի  նաև  հայկական գյուղատնտեսական արտադրանքի ԵՄ շուկա մատակարարման պարզեցումը։

Երկու օր առաջ, Նիկոլ Փաշինյանը և Հայաստանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ պետությունների դեսպանները  քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցեր։

Իսկ Հայաստանում, ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ։

Այդ հանդիպման ժամանակ, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին, որ վերջիններիս կառավարությունները ճանաչել և շնորհավորել են Փաշինյանի «հաղթանակը» հունիսի 7–ի ընտրություններում։

ԵՄ–ի քայլերն ու Փաշինյանի գործողությունները հուշում են մեկ բան, որ Հայաստանը շատ շուտով հայտնվելու է Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները զգալու է ողջ հայ ժողովուրդը։

Իսկ դրանից հետո ինչ անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ Հայաստանի համար, դա արդեն մեկ այլ թեմա է։

Իհարկե, Հայաստանը կարող է և պետք է դառնա տարածաշրջանում կապող օղակ տրանսպորտային հանգույցների համար։

Սակայն ակնհայտ է, որ Եվրոպային շահավետ չէ, որ տարածաշրջանը դառնա «Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք» իրական խաղաղության խաչմերուկ։ Քանի որ նրանք ուզում են որ տարածաշրջանում գործի բացառապես մեկ ուղին՝ Արևելք–Արևմուտքը։

Իսկ այդ դեպքում տարածաշրջանը դառնալու է ոչ թե խաղաղության, այլ հակամարտության խաչմերուկ։

Ընդ որում Ադրբեջանն ու Վրաստանը դիմակայելու են եվրոպացիների ճնշումներին, իսկ Նիկոլ Փաշինյանն փաստացի փորձելու է վարել միակողմանի քաղաքականություն, քանի որ Եվրոպային ձեռնտու չէ, որ Ռուսաստանը կարողանա «շահագործել» Հյուսիրս–Հարավի հայաստանյան մասը։

Սա է իրականությունը։

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>