Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Х-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ֆուտբոլի ազգային հավաքականին Աշխարհի առաջնությունում ցուցադրած խաղի համար։
Նա ասել է, որ Յուլիան Նագելսմանի մարզած թիմը հպարտացրել է երկրպագուներին։
«Չնայած ցավալի պարտությանը՝ ինչպիսի՜ խաղ։ Ձեր նվիրվածության և թիմային ոգու շնորհիվ դուք ուրախություն բերեցիք մեր երկրին այս Աշխարհի առաջնությունում։ Մենք հպարտանում ենք ձեզնով», -ասել է Մերցը։
Նախորդ օրը երեկոյան Պարագվայը 1/16 եզրափակչում հաղթեց Գերմանիային։
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով՝ հիմնական ժամանակում։ 11 մետրանոց հարվածաշարում Պարագվայը սկզբում առաջ էր 3-2 հաշվով՝ Ժիլի երկու սեյվերի շնորհիվ, սակայն Մանուել Նոյերը հետ մղեց 11 մետրանոց հարվածաշարի վերջին երկու հարվածները՝ հավասարեցնելով հաշիվը Արևմտյան Գերմանիայի համար։ Սակայն Տանը շեղ հարվածեց, իսկ Խոսե Կանալեն չվրիպեց, և Պարագվայը անցավ 1/8 եզրափակիչ։
Հետաքրքիր է, թե Հոլանդիայի ղեկավարությո՞ւնն էլ է հպարտանլաու, որ Նիդեռլանդների հավաքականը ևս «դուրս թռավ»՝ 11-մետրանոց հարվածաշարում պարտվելով Մարոկկոյին: Ըստ որում, հոլանդացիները 1-0 հաշվով հաղթում էին մրցակցին, սակայն խաղավարտից վայրկյաններ առաջ (ավելացված ժամանակում) մարոկկացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, լրացուցիչ խաղափուլերը ավարտվեցին ոչ ոքի, իսկ 11-մետրանոց վիճակախաղում հյուսիսաֆրիկացիներն ավելի հաջողակ գտնվեցին:

