ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան
ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։
«ՍԴ-ի որոշումից հետո կհայտնենք՝ վերցնու՞մ ենք մանդատները, թե՝ ոչ։ Եթե վերցնում ենք, ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում, և գնալու դեպքում ինչ քայլերով, ինչ ռեժիմով ինչ ենք անելու և չգնալու դեպքում ինչ ենք անելու»,- ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները։

