Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան
ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։
«Հանրաքվե իշխանությունը չի կարողանա անել, իսկ եթե ՍԴ-ն գտնվի օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ, մենք հնարավորություն կունենանք նաև այդ 3/5-ի սահմանափակումը կիրառել»,- ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները։

