Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից գողացան ԱԺ-ում ներկայացված լինելու իրավունքը, բայց նույնիսկ ԲՀԿ մեջ չէ խնդիրը, այլ մոտ 60 հազար քաղաքացիների, որոնց ընտրական իրավունքի գռեհիկ ոտնահարում է տեղի ունեցել»,-ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ԴԱԿ նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշեց, որ 1995 թվականից ընտրական գործընթացներին քաջածանոթ է եղել, 1996 թվականից ՍԴ-ում դիմումներ են եղել, սակայն նման ծավալի վիճակրկումն աննախադեպ է։
«Դուք գիտեք, որ տարբեր սեգմենտների 7 քաղաքական ուժեր բողոքարկել են ընտրությունների արդյունքները, երեք ուժեր՝ ՀԱԿ, ԱԺԲ, «Լուսավոր Հայաստան» չեն բողոքարկել, բայց ընտրությունները լեգիտիմ չեն համարել, սա նշանակում է ընտրական գործընթացների նկատմամբ տոտալ անվստահություն»,-ասաց Սուրենյանցը։
Նրա գնահատմամբ, իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան։
«Բայց ես, իհարկե, չեմ հավատում, որ չեն դառնա Վահագն Հովակիմյան կամ Նիկոլ Փաշինյան։ Մի անգամ է ՍԴ-ն շեղում թույլ տվել. 2003 թ. նախագահական վիճահարույց ընտրությունների ժամանակ, թեև մերժեց դիմումը, սակայն որոշեց, որ մեկ տարի անց իշխանությունները պետք է վստահության հանրաքվե անեն. Էդ մի տարին էլ քթներիցս եկավ, բախումներ եղան, ես էլ կալանավորվեցի։ Ես լավատես չեմ, համոզված եմ, որ այս ինն էլ այն 7-ի պես հանցագործ կդառնան հանուն Նիկոլ Փաշինյանի»,-ասաց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։

