Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ)
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի նկատմամբ շինծու քրգործով։
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ լիազորությունները օգտագործելով: Մկրտիչ սրբազանը, իբր, հոգևորականներին հարկադրել է մասնակցել Փաշինյանի դեմ հավաքներին։ Իսկ 2021-ի ընտրություններին, ըստ մեղադրանքի, իբր, հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։
Մկրտիչ եպիսկոպոսը մեղադրանքները չի ընդունում:
Դատական նիստն առաջարկում ենք դիտել Yerevan.today-ի հեռարձակմամբ։

