ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան
Սահմանադրական դատարանը չպետք է թույլ տա, որ երկրում խորանա դիկտատուրան, ցանկացած դիկտատուրա խնդիրներ է հարուցում ոչ միայն պետության, այլ նաև ինքն իր համար, այս իրավիճակին ամենամոտը Իտալիայի բռնապետ Մուսոլինիի օրինակն է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է իրավաբան, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը։ Ըստ Օրբելյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 50-60 ձայնով անցել էր խորհրդարան մինչև երեք ընտրատեղամասերի քվեարկությունները չեղյալ համարելու ԿԸՀ որոշումը, ինչն ուղղակի խաթարում է ընտրական պատկերը։ Փաստաբանն ընդգծում է, որ եթե կիսանախագահական կառավարման համակարգի ժամանակ ՍԴ-ն քննարկում էր ընտրությունների արդյունքների վրա ազդած ընտրախախտումները, ապա հիմա կա մաթեմատիկական ճշգրտության հարց՝ կուսակցությունը հաղթահարել է շեմը, նրանից խլում են ձայները։ Մանրամասները՝ տեսանյութում։

