«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան
«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից
Հայաստանում չկա օր, որ մեկի տուն չմտնեն խուզարկելու կամ ինչ-որ մեկին չձերբակալեն կամ կալանավորեն։ Ու այսպիսի ռեպրեսիաներն ավելի են շատանալու, որովհետև լեգիտիմության խնդիր ունեցող Նիկոլ Փաշինյանը փորձում է իր իշխանությունն ամրապնդել համատարած հետապնդումների միջոցով։
Հայաստանում հիտլերյան ռեժիմին համահունչ ռեպրեսիաներ են իրականացվում։ Նացիստական ռեժիմն էլ մեկ օրում չի հաստատվել։ Սկսվել է այսպիսի դրվագային ռեպրեսիաներով և ամրապնդվել՝ համատարած լռության ներքո։
Մեր ակցիայի այս օրն էլ պատահական չի ընտրվել։ Մեկ ամիս առաջ հանրահավաքում՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով, շինծու մեղադրանքով ապօրինաբար կալանավորվեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
Թևանյանի նկատմամբ իրականացվող այս ապօրինի հետապնդումը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, և կրկին լռություն է։
Դիմում ենք բոլոր միջազգային կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին, բոլոր երկրների դեսպանատներին՝
Բավակա՛ն է լռեք,
Սա անթույլատրելի է։
Անդրանիկ Թևանյանը, մյուս բոլոր քաղբանտարկյալները վաղ, թե ուշ հայտնվելու են ազատության մեջ, իսկ դուք՝ ձեր լռությամբ, հավերժ մնալու եք փոքրիկ Հիտրելի հանցակից։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին
Ազատություն Անդրանիկ Թևանյանին»:
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/reel/1793775694927870
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/reel/1793775694927870

