Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցերը։
Մամեդովը զրուցակցին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքի մասին և ընդգծել դրա ավարտի համար ստանձնած պարտավորությունների կատարման ու վստահության ամրապնդման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հարցերը։

