Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ
«Այսօր մեր միակ հենարանը եկեղեցին է, միակ կառույցը, որը պահպանում է հայկականությունը Հայաստանում, եկեղեցին է»,- Վերաքննիչ քրեական դատարանում Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Միքայել Սրբազանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը։
Նա նշեց, որ շատ տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա, որովհետև իրենց կռիվը հայության դեմ է, քանի որ հայությունը պահող ամենաուժեղ և ամենակայուն կառույցը միշտ եղել է հայոց եկեղեցին։
Ինչ վերաբերում է մի քանի քահանաների 25-օրյա հավաքների կանչելու փաստին, Արտաշես սարկավագ Աջապահյանն ասաց. «Փոքրոգի վրժեխնդրություն է, հոգևորականն առանց այդ էլ ծառայության մեջ է, ծառայում է իր հոտին, Հայաստանից դուրս կամ Հայաստանում ծառայում է հայ ժողովրդին»։
Աղբյուրը` Panorama.am

