Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում
Ատելության խոսք տարոծողը, թիվ մեկ պատասխանատուն եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին լրագրողների հետ ընթացող ասուլիսում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ դա Վարչական դատարանում դարձել է քննության առարկա։
«Շատերը տեղյակ չեն, թե ինչ դիրքորոշում է արտահայտել Վարչական դատարանն օգտագործված բառամթերքի, արտահայտությունների վերաբերյալ։ Այդ դիրքորշումները մանրամասն կներկայացվեն Սահմանդրական դատարան։ Մինչ այդ, ասեմ, ըստ Վարչական դատարանի կայացարծ դատական ակտի, այն արտահայտությունները, որոնք հնչեցվել են, օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքստում։ ԿԸՀ-ն պարզապես գտել էր, որ այն սուր քաղաքական խոսույթ է»,-ասաց Վարդևանյանը։
Նա շարունակեց՝ Վարչական դատարանի որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն, նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ ու առողջ ընտրական միջավայրի հետ։
«Սա ոչ թե իմ գնահատողական դատողությունն է, այլ սա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է»,-ասաց Վարդևանյանը։

