Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները

Երեկ հիսուն հայտնի մտավորականներ բաց նամակով հանդես եկան՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և մյուս քաղբանտարկյալների։

Սույն փաստը վկայում է այն մասին, որ Փաշինյանին դեռ չի հաջողվել երկրում հաստատել վախի այնպիսի մթնոլորտ, որպեսզի մարդիկ վախենան իրենց տեսակետներն հայտնեն։

Իսկ քանի դեռ նման իրավիճակը պահպանվում է, Փաշինյանի ռեժիմը չի կարող իրեն ապահով զգալ, ինչպես որ չի կարող իրեն ապահով զգալ ցանկացած բռնապետական ռեժիմ, եթե երկրում դեռ պահպանվում է խոսքի ազատությունը։

Հիշենք, որ ԽՍՀՄ–ի փլուզումը սկսվեց գորբաչովյան «գլասնոստից», երբ թույլ տրվեց մարդկանց ազատ արտահայտել իրենց մտքերը։

Դրանից հետո սկսվեցին ազգային–դեմոկրատական  ազատագրական շարժումներ, որի ճնշման տակ չդիմացավ կոմունիստական ավտորիտար ռեժիմը  և փլվեց։

Նույն ճակատագրին արժանացան 20–րդ և 21 դարի մյուս  բոլոր ավտորիտար ռեժիմները, Իսպանիայում, Պորտուգալիայում, իսկ հետո նաև Արևելյան Եվրոպայի կոմունստական ռեժիմները գնացին այդ նույն ճանապարհով։

Մեր ժամանակներում, մեր հարևան Վրաստանում մենք ականատես եղանք, թե ինչպես փլուզվեց Սաակաշվիլու անմարդկային ռեժիմը, որի կառավարման տարիներին ավելի քան 200 հազար մարդ բանտերով անցան, հարյուրավոր քաղբանտարկյալներ տանջամահ եղան։

Ցավոք, Հայաստանը չկարողացավ խուսափել Վրաստանի այս փորձից և հիմա իր ավտորիտար շրջանն է մտնում առավել վտանգավոր դրսևորումներով։

Բանն այն է, որ Վրաստանը չուներ արտաքին այնպիսի թշնամիներ, որոնք կարող էին օգտվել Սաակաշվիլու ռեժիմի հետևանքներից։

Հայաստանն այդ առումով տարբերվում է, և Փաշինյանի ռեժիմը մազից է կախված։

Բացի այդ, Սաակաշվիլու ռեժիմի ներքին բովանդակությունը կրում էր ազգայնական բնույթ, ինչը ավտորիտար ռեժիմների գաղափարոխության գլխավոր հենքերից է։

Փաշինյանի ավտորիտարիզմը չունի այդ բաղադրիչը, նրա միակ հենարանը դրսի հայտնի կենտրոնների աջակցությունն է, որոնք Հայաստանին փորձում են դարձնել մանրադրամ՝ Ռուսաստանի և Իրանի դեմ։

Սակայն Հայաստանի դիրքն այն աստիճանի է անկայուն, որ ցանկացած պահի այս իրավիճակը կարող է փլվել։

Սա հասկանում է նաև Փաշինյանը և այդ պատճառով էլ վախերի մեջ է ապրում՝ գրեթե բոլոր կողմերից վտանգներ տեսնելով։

Նրա միակ հենարանը երկրի ներսում  մնացել է իր ռեպրեսիվ ապարատը։ Դրսից նա ստացել է ինդուլգենցիա՝ ցանկացած գործողություններ կատարել իր հակառակորդների դեմ։

Սակայն դրա դիմաց նրանից պահանջում են վճարել աշխարհաքաղաքական գին, իսկ դա, իր հերթին, իր ռեժիմին թշնամի է դարձնում Ռուսաստանին։

Վերջինս արդեն անցել է կոնկրետ գործողությունների։

Խնդիրն այն է, որ շարքային քաղաքացիները ավելի ու ավելի են իրենց զգալու անորոշ վիճակում, ինչը էլ ավելի անկայուն է դարձնելու Փաշինյանի վիճակը։

Այս իրավիճակում Փաշինյանը հայտնվելով, շախմատային լեզվով ասած՝ պատային վիճակում, սկսում է նյարդայնանալ և սխալը սխալի  հետևից կատարել։

Նրա միակ փրկությունն այն է, որ նրա հիմնական քաղաքական մրցակիցը նույնպես չունի այս իրավիճակից ելքի գործողության ծրագրեր։

Այս տեսանկյունից Փաշինյանն ստացել է գործելու լրացուցիչ ժամանակ, սակայն նրա բոլոր գործողությունները վերջնաարդյունքում ի վնաս իրեն են կատարվում։

Սա է իրականությունը։

 Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>