Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչներից հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով դիմում ներկայացրեցին Սահմանադրական դատարան։
Կուսակցության ներկայացուցիչ, իրավաբան Լիպարիտ Դրմեյանը դիմումը ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց, որ իրենք հենց հունիսի 8-ին հայտարարել էին՝ ընտրությունների արդյունքները չեն ընդունում, հետամուտ են լինելու իրավական ճանապարհով ամբողջ գործիքակազմը օգտագործելուն։
«Մենք այս դիմումով պահանջում ենք անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունները։ Մեր համոզմամբ, այն խախտումները, որոնք առկա են եղել քվեարկության օրը, ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, կոմուլյատիվ ազդել են ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա, չի պահպանվել ընտրությունների հավասարության սկզբունքը»,- նշեց նա։
Լիպարիտ Դրմեյանն ասաց, որ իրենք շատ ապացույցներ են ներկայացրել. «Մի քանի խմբի կարող եմ բաժանել խախտումները։ Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է և ռեպրեսիվ միջոցների օգտագործումը հենց քարոզարշավի ժամանակ։ Ճնշումներ էին առաջին հերթին հենց ընտրողների, ընտրազանգվածի նկատմամբ, այսինքն քաղաքացիների նկատմամբ այնպիսի միջոցների գործադրում, որ նրանք զերծ մնան կոնկրետ դեպքում «Միասնության թևերի» հավաքներին, միջոցառումներին ներկայանալուց»։
Մանրամասն՝ տեսանյութում։

