ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
18
Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Պատերազմ Արցախում
Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը. Էլինար Վարդանյան Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին

Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ

Երկու օր առաջ ներկայացվեց Եվրախորհրդարանի հաշվետվությունը Վրաստանի մասով, որտեղ պահանջվում է հետևյալ խնդիրներին լուծումներ տալ։

Հերթով ներկայացնենք, թե ինչ էր պահանջում այդ կառույցը ներկայիս Վրաստանի իշխանություններից։

Առաջին

Եվրոպական խորհրդարանը պահանջում է քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել։

Երկրորդ

Կոռուպցիայի վերաբերյալ հավաստի հանրային ապացույցներին հակառակ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կալանավորումը լուրջ մտահոգություններ է առաջացնում այն ​​​​մասին, թե արդյոք դատական ​​​​գործընթացները համապատասխանում էին արդար դատաքննության չափանիշներին, ասվում է Վրաստանի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի զեկույցում։

Երրորդ

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու անհապաղ ազատ արձակման իր պահանջը՝ մարդասիրական նկատառումներից ելնելով։

Չորրորդ

Եվրոպական խորհրդարանը դատապարտում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից քաղաքական հակառակորդներին հետապնդելու փորձերը, այդ թվում՝ անօրինական ձերբակալությունների, սպառնալիքների և ֆիզիկական հարձակումների միջոցով։

Ուշադրություն դարձնելով Եվրախորհրդի հաշվետվությանը Վրաստանի մասով, կարելի է նկատել, որ այս նույն կառույցը մինչ այսօր, որև է նմանատիպ պահանջներով հանդես չի եկել Հայաստանի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայաստանում, շինծու մեղադրանքներով կալանավորվել էին Սամվել Կարապետյանը, Բագրատ սրբազանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և բազմաթիվ այլ հոգևորականներ։

Մինչ այդ հետապնդման էին ենթարկվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և այլ նախկին պաշտոնյաներ, ընդդիմադիրներ։

Ի՞նչ է ստացվում Եվրախորհրդարանի համար, Սաակաշվիլուն կարելի է աջակցել, իսկ Քոչարյանին՝ ո՞չ։

Կամ նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի մեղադրանքը կարելի է կասկածի տակ դնել, իսկ Աշոտյանինը ո՞չ։

Եվ վերջապես, այս ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ, Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ցուցում է տալիս, որ կալանավորեն «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանին, ով  նաև ԲՀԿ–ի 2–րդ համարի պատգամավորի թեկնածու էր։

Ընդ որում, Թևանյանը նախկինում ոչ պաշտոն էր ունեցել, որ կորուպցիայի մասով մեղադրանք առաջադրեին, ոչ էլ բիզնես, որ հարկեր թաքցնելու հոդված «կարեին»։

Չունենալով այլ հիմնավորում, նրան օդից մեղադրանք «կարեցին», «պետական դավաճանության» հոդվածով, փաստացի թույլ չտալով որ ԲՀԿ–ն ակտիվ աշխատեր իր ընտրողների հետ, իսկ վերջում էլ միտումնավոր և կանխամտածված գործ «կարեցին»,  ԲՀԿ–ին անօրինական ձևով դուրս թողնելով ապագա ԱԺ–ից՝ փաստացի խեղաթյուրելով ընտրության արդյունքները։

Երկրի գործող ղեկավարն արդեն հրապարակային է մեղադրանքներ իջեցնում մյուս ընդդիմադիր գործիչների հասցեին, իսկ պատկան մարմիններն էլ լուռ կատարում են բռնապետի բոլոր հրահանգները։

Սակայն այս ամենը Եվրախորհրդարանը չի նկատում, կամ չի ուզում նկատել։

Սակայն մանրադիտակի տակ է պահում հարևան Վրաստանի իշխանությունների բոլոր քայլերը։

Մի՞թե այս ամենից հետո կլինի մարդ, ով լուրջ կսկսի վերաբերվել Եվրախորհրդարանի, որպես ինստիտուտի նկատմամբ։

Կարելի է ասել, որ ներկայիս եվրոպական լիդերները իրենց ձեռքերով ամբողջովին կազմաքանդեցին Եվրոպայի և եվրոպական արժեքների վարկանիշը Հայաստանում և Վրաստանում։

Եվ այս կոնկրետ հարցում, հաստատ Մոսկվան որևէ դերակատարում չի ունեցել։

Սա է իրականությունը։

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>