Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան
20
Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան Իշխանության բարիքները. ի՞նչ ունեցվածքով է ՔՊ-ական պատգամավորը հեռանում ԱԺ-ից. 4 տարում միլիոնների կուտակում և գույքային վերադասավորումներ. «Արմլուր» Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն» Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան «Միասնության թևերը» դիմում է ներկայացրել ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան

Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ընտրություններում նույնիսկ ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս քվե ստացած Նիկոլ Փաշինյանը «ընտրական սեգրեգացիայի», պարզ ասած՝ քաղաքացիների զտման կամ սորտավորման նոր եղանակներ է մտմտում: Այսինքն՝ ի՜նչ «մտմտալ», մի ամբողջ օրենքի նախագիծ են կազմել: Այն, եթե հակիրճ ու պատկերավոր ասենք, յուրօրինակ քաղաքական ռասիզմի դրսևորում է:

Ինչի՞ մասին է խոսքը:

Ինչպես հայտնի է, դեռևս լիազորությունների ժամկետի մեջ գտնվող ԱԺ-ն, ՔՊ-ի միակուսակցական վիճակում և պայմաններում (ընդդիմությունը բոյկոտեց նիստը) քննարկեց նախագիծ, որով ցանկանում են սահմանել, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող կես տարվա ընթացքում գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Հարցն այն չէ միայն, որ նման կարևոր նախագիծը քննարկվում է կամ ներկայացվեց «բոլ շևիկյան» միակուսակցական ռեժիմում: Կշրջանցենք նաև այն, որ լիազորությունների ժամկետն ավարտող խորհրդարանի կողմից (այն էլ՝ միակուսակցական վիճակներում) նման օրինագիծ քննարկել կամ ընդունելը քաղաքական ու տարրական էթիկայից դուրս է, առավել ևս՝ լուրջ կասկածներ է հարուցում այսպիսի շտապողականությունն այն դեպքում, երբ տրամաբանորեն հաջորդ ընտրությունները հինգ տարի անց պիտի լինեն:

Խնդիրն ավելի խորքային շերտեր ունի: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի և նրա իշխանության շահերն սպասարկող կամ այդ իշխանությանը հարող «սատելիտները» սկսեցին ավելի ու ավելի զարգացնել «ընտրական սորտավորման», այսպես ասենք, սարսափելի ժողովրդավարական «մտահղացումը»: Այս սատելիտային շրջանակներն ավելի հեռուն գնացին՝ հանրային հարթակներ նետելով «գաղափարներ», թե էլ ովքեր ընտրելու իրավունք չունենան (կամ՝ ունենան): Մասնավորապես, մեկն առաջարկում է դնել «վերջին տարիներին գերակշռապես Հայաստանում բնակվելու» պահանջ: Կամ, ասենք, հարկերը վճարած (չվճարած) լինելու գործոնով պայմանավորված ընտրելու իրավունք տալ: Երևի շուտով կմտածեն՝ «կոմունալները մուծած (չմուծած) լինելու» մասին: Կամ՝ ասում են, որ քվեարկելու իրավունք ունենան միայն նրանք, ովքեր բանակում ծառայել են կամ գոնե «վարժական հավաքներին են» մասնակցել: Եվ այլն, և այլն: Մի հատ էլ մուննաթ են գալիս, թե ինչո՞ւ պիտի այդ «չափորոշիչներին» չհամապատասխանողները քվեարկեն, բորբոքվում են, թե՝ «ձեռքներդ հեռո՜ւ մեր քվեատուփերից...»:

Ի միջի այլոց, ձեռքերի մասին: Մեկը, եթե չենք սխալվում, հրապարակային հայտարարել էր, թե ձեռքերը կկտրի, եթե ՀՀ 1 քաղաքացու քվեին դիպչի (խեղաթյուրի): Շուրջ 60 հազար քաղաքացու քվեն զրոյացրեցին: Ինչևէ: Չշեղվենք ընտրողների սորտավորման քպական ապշեցուցիչ նախաձեռնության բուն խնդրից:

Հարկավ, կարելի է ծաղրել, սարկազմով դիտարկումներ անել, թեպետ դա էլ է արդեն վտանգավոր: Այն առումով, որ դու ծաղրում ես, ասենք՝ «այդպես լավ չի, օրենք ընդունեք, որ քվեարկելու իրավունք ունեն միայն ՔՊ-ի օգտին ձայն տվողները», ու մեկ էլ՝ հո՛պ, տեսնում ես փաշինյանական իշխանությունն արդեն ամենայն լրջությամբ նմանօրինակ նախագիծ է կազմել ու ԱԺ-ում էլ «առաջին ընթարցմամբ» ընդունել:

Իսկ ըստ էության, ներկայացված նախագիծը քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները կամայականորեն սահմանափակելու դրսևորում է: Ու շատ խոցելի է: Ենթադրենք, մարդը արտագնա աշխատանքով է ապրում, տուն պահում և, հասկանալի պատճառներով, տարվա մեծ մասն արտերկրում է: Ուրեմն, ի՞նչ, ինքնաբերաբար զրկվում է քվեարկելու իրավունքի՞ց: Կամ, ենթադրենք, մարդը սովորում է արտերկրում, ուրեմն՝ զրկվո՞ւմ է իր սահմանադրական իրավունքից: Կամ մարդը արտերկրում բուժվում է, նա՞ էլ է զրկվում: Ի՞նչ իրավունքով:

Կամ այդ ինչի՞ց են վերցրել, որ, օրինակ՝ Ռուսաստանից եկած քաղաքացիները «Նիկոլին դեմ» են քվեարկել, իսկ, օրինակ՝ Նիդեռլանդներից եկածները՝ «Նիկոլի օգտին»...

Առհասարակ, ո՞վ է այդ «ի ցար, ի բոգը», որ քնել, քնել, մեկ էլ որոշել է, թե ով իրավունք ունի քվեարկելու, իսկ ով՝ ոչ:

Մի խոսքով, սա թե՛ իրավական, թե՛ սահմանադրական իրավունքի, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով շատ վիճելի, բավականին խոցելի մոտեցում է:

Սակայն այստեղ հիմնականը այդ մոտեցման հեղինակի ավտոկրատիզմն է, մարդկանց շարունակաբար բաժանելու, տարբեր խմբերի «սորտավորելու», այդ խմբերը միմյանց դեմ տրամադրելու, ներքին ատելություն ու թշնամանք սերմանելու անփոփոխ գործելակերպը: Այսինքն, այս ամենը պատահական չէ:

Նախորդած շրջանում անթաքույց էր, օրինակ՝ հայերին «արցախցիներ-հայաստանցիներ» բաժանումն ու մղումը: Այդ հատկանիշն էլ ավելի սուր սկսեց դրսևորվել, երբ հանգամանքների բերումով Փաշինյանը փողոցից եկավ իշխանության:

Արցախցիների, ապա նաև «նախկինների», նաև բարձրաստիճան զինվորականների, Արցախյան ազատամարտի նկատելի դեմքերի հանդեպ ատելության սերմանումը սկսեց համակարգային բնույթ կրել ու շատ ավելի համակարգված դրսևորվել: Ապա Փաշինյանը հասարակությանը բաժանեց «սևերի» ու «սպիտակների»: Այլ պիտակումներ ու «սորտավորումներ» էլ են եղել, ըստ նպատակահարմարության: Ըստ այնմ՝ քննադատողները «քրեաօլիգարխիկ» են, «ծախված են», «օտարերկրյա գործակալներ են»:

Բայց այն վայրագ դրսևորումները, որոնք արձանագրվեցին հատկապես վերջին մեկմեկուկես տարվա ընթացքում, ընդամենը հաստատում են, որ քանի գնում՝ այնքան սաստկանում է այդ քայքայիչ գործելակերպը: Արցախցիների հանդեպ ատելությունը նա վերափոխեց շատ ավելի վատ պիտակավորման (օրինակ՝ «փախածներ»): Սկսեց «սորտավորել» Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին (իր «թրի տակով» անցած տիրադավներն ընդդեմ ՀԱԵ իրական նվիրյալների):

Հերթը հասավ ընտրողներին: Ու նոր չհասավ: Փաշինյանը, որ, կրկնենք, անգամ իրենց ԿԸՀ տվյալներով 50 տոկոս չի ստացել, անպատասխանատու կերպով զրպարտեց ավելի քան 500 հազար (իրականում՝ շուրջ 700 հազար) քաղաքացիների՝ հայտարարելով, թե «ընդդիմության համար 100 տոկոսով փողի դիմաց (ընտրակաշառքով) են քվեարկել»: Ըստ որում, եթե անգամ մի քանի տասնյակ «քոփի-փասթ» քրեական գործեր են հարուցել իր ենթակա կամ իր քաղաքական շահերն սպասարկող քննչական մարմինները, եթե անգամ մի քանի հարյուր մարդ նման մեղադրանքներով մեղադրյալի կարգավիճակում է, դա ոչ մեկին ոչ մի իրավունք չի տալիս կես միլիոնից ավելի մարդու պիտակավորել, զազրախոսել ՀՀ ազնիվ քաղաքացիների հասցեին:

Առավել ևս, որ իր՝ Փաշինյանի ստացած քվեները վարչական ռեսուրսի չարաշահման, կառավարության որոշումներով պետական միջոցների հաշվին լայնածավալ նախընտրական «բարիացման» (թոշակներ, նպաստներ և այլն), զինծառայության ժամկետ կրճատելու, մեքենան հարբած վարելու համար զրկվածներին նորից հարբելու և, փաստորեն, այս անգամ մարդկանց վրաերթի ենթարկելու իրավունք տալու գնով են ձեռքբերված: Հիմա հերթը հասել է Հայաստանում 6 ամիս ապրած-չապրածներին իրար հակադրելուն, ռուսաստանաբնակ (կամ այնտեղ ուղղակի աշխատող) ՀՀ քաղաքացիների դեմ ատելություն ու թշնամանք քարոզելուն:

Եվ, այո, Փաշինյանը և նրա ՔՊ-ն ոչ մի կերպ չեն անցնելու պետության խնդիրների վրա կենտրոնանալուն: Նա, որ երկրի գյուղատնտեսությունը, տնտեսությունը, հարյուր հազարավոր մարդկանց դրել է սոցիալտնտեսական լրջագույն վտանգների առաջ, իր «երկրի գլխավոր խնդիր է հռչակում ընդդիմադիր լիդերներին կալանավորելը, բոլոր ընդդիմադիրներին ձերբակալելը, ջախջախելը, մի խոսքով՝ երկիրն անկայունության և ցնցումների հորձանուտ մղելը: Դեռ մի բան էլ կոչ է անում հեղափոխության, այսինքն՝ հրահրում է անկայունություն, բախումներ:

Կա տեսակետ, որ Փաշինյանին «ընտրական սորտավորումը» պետք է, որպեսզի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն Ալիևի ցանկացած ձևով կարողանա անցկացնել: Դա համոզիչ կարող էր թվալ, սակայն եթե ունես մի ԿԸՀ, որը գրիչի կամ ձեռքի շարժումով կարող է միանգամից 60 հազար օրինական քվե ոչնչացնել, ապա հազիվ թե նման ձևականությունների ետևից ընկնելու կարիք լինի: Մյուս կողմից էլ՝ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը մտածում է, թե՝ «լավ, էլ ի՞նչ անեմ, որ մարդիկ ելնեն փողոց, որ... հոգիս փառավորվի...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>