Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին

ԱՄՆ-Իրան խաղաղության պայմանագիրը համարվում է Ամերիկայի ամենամեծ պարտությունը, որը գերազանցում է Աֆղանստանի և Վիետնամի ձախողումները։

Ըստ ամերիկյան Foreign Policy–ի՝ ԱՄՆ–ի պարտությունը ոչ միայն նաև Թրամփի անձնական պարտությունը դարձավ, այլև այն էապես խաթարեց ամերիկա–իսրայելական դաշինքը, որն ամուր էր՝ սկսած 1948 թվականից։

Ամերիկա-իսրայելական դաշինքը իր վերջին շունչն է ապրում: Գազայում արյունալի կոտորածը և Նեթանյահուի ամբարտավանությունը լիովին ոչնչացրել են Վաշինգտոնում ձևավորված կոնսենսուսը. մի ժամանակ հզոր իսրայելամետ լոբբին վերածելով կավե ոտքերով հսկայի, նշում է ամերիկյան պարբերականը:

Այս համաձայնությունը խիստ վրդովեցրել է իսրայելցիներին, քանի որ այն, ըստ նրանց, անտեսել է իրենց շահերը։

Եվ այսպես. ի՞նչ կետեր են ներառված այդ համաձայնագրում։

Առաջին

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, ներկայիս պատերազմում իրենց դաշնակիցների հետ միասին, այս փոխըմբռնման հուշագիրը ստորագրելով հայտարարում են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական ​​դադարեցման մասին, և պարտավորվում են, այս պահից սկսած, միմյանց դեմ որևէ թշնամական գործողություն չձեռնարկել և զերծ մնալ միմյանց դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից։ Վերջնական համաձայնագիրը կհաստատի այս հոդվածի և մնացած հոդվածների դրույթները։

Երկրորդ

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։

Երրորդ

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են բանակցել և վերջնական համաձայնության գալ՝ առավելագույնը 60 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

Չորրորդ

Այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները կվերացնի ծովային շրջափակումը և կկանխի Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ցանկացած միջամտություն կամ խոչընդոտ, և կվերականգնի նավագնացության լիարժեք գործունեությունը՝ առավելագույնը 30 օրվա ընթացքում. Իրանի Իսլամական Հանրապետության կողմից նավագնացությունը կպահպանվի նախապատերազմյան մակարդակով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև պարտավորվում է դուրս բերել իր ուժերը հարակից տարածքներից՝ վերջնական համաձայնագրի կնքումից հետո, 30 օրվա ընթացքում։

Հինգերորդ

Այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը անհապաղ միջոցներ կձեռնարկի՝ ապահովելու համար առևտրային նավերի տեղաշարժի վերսկսումը Պարսից ծոցից դեպի Օմանի ծով և հետ՝ 30 օրվա ընթացքում՝ պատերազմից առաջ եղած ծավալին համապատասխան, հաշվի առնելով Իրանի կողմից տեխնիկական խոչընդոտների վերացման և ականազերծման անհրաժեշտությունը։

Վեցերորդ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է համագործակցել իր տարածաշրջանային գործընկերների հետ՝ Իրանի Իսլամական Հանրապետության վերակառուցման և տնտեսական զարգացման համապարփակ ծրագիր մշակելու համար, որը համաձայնեցված կլինի երկու կողմերի կողմից՝ ապահովելով առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում: Այս ծրագրի իրականացման մեխանիզմը, որպես վերջնական համաձայնագրի մաս, կմշակվի 60 օրվա ընթացքում:

Յոթերորդ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է վերջնական համաձայնագրով համաձայնեցվելիք ժամանակացույցով չեղարկել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ներկայումս կիրառվող բոլոր պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի բանաձևերը, ինչպես նաև ԱՄՆ բոլոր միակողմանի պատժամիջոցները՝ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային։

Ութերորդ

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է, որ երբեք միջուկային զենք չի արտադրի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ հարստացված ուրանի ճակատագիրը և կողմերի միջև համաձայնեցված մյուս բոլոր միջուկային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային կարիքների ճակատագիրը, պատշաճ կերպով կլուծվեն վերջնական համաձայնագրով. վերջնական համաձայնագիրը կհաստատի այս հոդվածի դրույթները։

Իններորդ

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն են, որ մինչև վերջնական համաձայնության հասնելը նրանք կպահպանեն ստատուս քվոն. Իրանը կպահպանի իր միջուկային ծրագրի ստատուս քվոն, և Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի կիրառի Իրանի դեմ կամ չի մեծացնի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։

Տասներորդ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է, որ այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և պատժամիջոցների վերացման օրվանից առաջ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը թույլտվություններ կտրամադրի իրանական հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց ածանցյալների, ինչպես նաև բոլոր դրանց հետ կապված ծառայությունների, այդ թվում՝ բանկային, ապահովագրական, տրանսպորտային և այլնի արտահանման համար։

Տասնմեկերորդ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է, որ վերջնական համաձայնագրի հասնելու բանակցությունների առաջընթացի լույսի ներքո, Իրանի Իսլամական Հանրապետության սառեցված կամ սահմանափակված միջոցներն ու ակտիվները կվերացվեն և լիովին կազատվեն։ Այս միջոցները, անկախ նրանից՝ պահվում են գլխավոր հաշվին, թե փոխանցվում, կօգտագործվեն Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից որոշված ​​վերջնական շահառուներին ցանկացած վճարում կատարելու համար։

Այս կետերը դիտարկելիս, կարելի է միանշանակորեն նշել, որ Իրանին հաջողվել է հասնել դիվանագիտական խոշոր հաղթանակի, քանի որ մինջ պատերազմյան իրավիճակից, այդ երկիրն հայտնվելու է ավելի բարվոք վիճակի մեջ։

Սակայան պիտի արձանագրենք, նաև, որ Իրանին դա հաջողվեց մեծ գին վճարելու հաշվին, երբ Թրամփը հասկացավ, որ չի կարողանալու, նույնիսկ երկրի վերնախավի գլխատելու գնով, փոխել երկրի կառավարման համակարգն ու արտաքին կողմնորոշման ուղղությունը։

Սույն փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հաջողության են հասնում այն երկրները, որտեղ կառավարման ղեկին են գտնվում քաղաքական և ազգային մեծ կամք ունեցող գործիչներ։

Մի բան, որ օրինակ Հայաստանում բացակայում է։

Հենց այդ իսկ պատճառով էլ Իրանը իր ողջ պատմության ընթացքում կարողացել է պահպանել իր պետականությունը, իսկ մենք՝ հայերս, հեշտությամբ ու պարբերաբար կորցնում էինք մեր պետականությունը, դրանից բխող վատ հետևանքներով։

Սա է իրականությունը։

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>