ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան
«ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ։ Էս մարդիկ մինչ այս պահը «չունեն վերջնական արդյուքններ», երբ ընտրություններից անցել է 4-5 օր, սա իրենց բառերն են»,-ԿԸՀ-ից դուրս գալուց հետո հայտարարեց ԲՀԿ կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու. Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նկատելով, որ, չունենալով վերջնական տվյալներ, ՔՊ-ի լիդերը և մյուսները հայտարարում էին, թե հաղթել են՝ Ստեփանյանն ասաց.
«Հայտարարում էին, որ ԲՀԿ-ն 59 ձայնով չի հաղթահարում շեմը, էդ մարդիկ մեր մի պնդումն էլ ընդունեցին, որ մենք գտել ենք այդ 131 ձայնը, որը, եթե ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչներ գումարում-հանում իմանան, կհասկանան որ ԲՀԿ-ն անցել է խորհրդարան։ Իրենք էլ ասացին, որ այո այդ թվերը կներառեն հաշվարկում»։
Ավագանու անդամը պատմեց, որ ԿԸՀ ներկայացուցիչը պնդել է, թե հանրային ճնշում է եղել, տարբեր լրատվականներում և անհատների կողմից բարձրաձայնում և նրանք ստիպված այդ երկու տեղամասի քվեները չեղյալեն հայտարարել։
«Ընդունեցին, որ այդ ամենի մեղավորը ոչ թե ԲՀԿ-ն է, ընդդիմությունը կամ 550 հազար քաղաքացիներն, այլ իշխանությունը, որովհետև վերջիններիս թույլտվության արդյունքում երեկոյան 20։00-ից հետո զինվորները գնացել և քվեարկել են»,- ասաց Ստեփանյանը, շարունակելով «ԿԸՀ ներկայացուցիչն ընդամենը մեզ խնդրում է սպասել մեկ օր, մենք ձեզ վստահեցնում ենք, այդ թվերը կա»»։
Նա նշեց, որ անվավեր համարված ընտրատեղամասերում քվերակած 2600 քաղաքացիները գտնում են, որ իրենց ապօրինի զրկում են ձայնի իրավունքից։
«ԿԸՀ ներկայացուցիչն ասաց, թե կոլեգիալ մարմին են և կիրակի օրը բոլորի առաջ հրապարակային կասեն որոշման մասին։ Էս կռիվը ՔՊ-ն տանում է նրա համար, որ ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը ունենա սահմանադրական մեծամասնություն»,- ասաց Ստեփանյանը։
Աղբյուրը` Panorama.am

