«Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան
«Որպեսզի մանդատ հաշվարկվի, պետք է հստակ լինի՝ քաղաքական որ ուժերն են անցնում, քաղաքական որ ուժի ճշգրիտ կողմ ձայները որքան են: Մինչև վերահաշվարկը չավարտվի, արդյունքները չավարտվեն, խոսել....»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով մանդատների բաշխման վերաբերյալ հարցին: «Մանդատը ինչպես է հաշվարկվում. շեմը հաղթահարած քաղաքական ուժերի կողմ ձայները բազմապատկվում են 101-ով ու ստացված թիվը բաժանում են մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի կողմ ձայների հանրագումարի վրա: Հիմա ճշգրիտ թվերը չունենք, ավելին՝ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3»,- հավելել է նա:

