«Թող վերցներ, երևի չէր կարողանում»․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախը Փաշինյանից առաջ Ադրբեջանի չգրավելու մասին

«Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են: Արցախահայության իրավունքները Հայաստանը պաշտպանում»,- հավելեց նա:
Հարցին, թե Հայաստանն ինչպե՞ս է նպաստում արցախահայերի վերադարձին, պատասխանեց. «Դա արդեն քննարկումների մեջ է»: Վահագն Խաչատուրյանն ասաց, թե Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին: Լրագրողների հարցին, թե այդ դեպքում Ալիևը ինչո՞ւ չէր վերցնում Արցախը այս 30 տարիների ընթացքում, արձագանքեց. «Թող վերցներ, երևի չէր կարողանում»: