Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ-ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են
Դիտել նաև
Պարզվել է օրեր առաջ Գյումրիում թունավորման ախտանիշներով 15 հոսպիտալացվածների ինքնությունը․ բոլորն անչափահասներ են
«Ձեր սաղի դեմքը ֆիքսած ա»․ կարմիր բերետավորը՝ գյումրեցիներին
Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին
Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ
Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել
ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝ Ստեփան Դավթյանը NEWS.am–ի փոխանցմամբ անհեթեթ համարեց որդուն վերագրվող արարքը՝ այն է ընտրակաշառք տալ–ստանալը։
«Առավոտյան տունը քնած էր երեխան, երկու հոգի եկան, ներկայացան որպես ԱԱԾ աշխատող, ձերբակալման որոշումը ներկայացրին՝ իբր ընտրակաշառք տալու, ստանալու հոդվածով։ Հիմա տարել են Երևանի Հակակոռուպցիոն կոմիտե։ Շոկի մեջ ենք, ինքը որպես լրագրող էր աշխատում, ինքը նման բաների հետ կապ չունի։ Ինձ էլ ասաց՝ նման բան չկա»,–պատմեց Արամի հայրը։

