Ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն, ծրագիր, թիմ, ցանկություն կա. Գագիկ Ծառուկյան
«Մեր ժողովուրդը հոգնել է մեկը մեկին նեղացնելուց, հայհոյելուց, վիճելուց, պետք է լինի բարություն, ջերմություն, խաղաղություն»,-քարոզարշավի շրջանակում Ստեփանավանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ առանորդ Գագիկ Ծառուկանը։
Նա նշեց, որ իրենք տեղյակ են ժողովրդի հիմնական խնդիրների մասին, և իրենց ծրագրով տրվելու են այդ խնդիրներին լուծումներ։
«Ինչ որ ասում ենք, օդի մեջ չենք ասում։ Մենք այս երկրում ծնված, մեծացած, կայացած ու կառուցած մարդիկ ենք, ինչ-որ ասում ենք՝ մեր ասածին տեր ենք. հնարավորություն կա, պայման կա, ծրագիր կա, թիմ կա, ցանկություն կա»,- ասաց Գ. Ծառուկյանը։
Ըստ նրա, նրանք, ովքեր չեն կարողանում լուծել ժողովրդի բարձրացրած հարցերը, պետք է հեռանան. «Իրավունք չունենք փափուկ աթոռին նստելու համար մի ամբողջ պետութուն, ժողովուրդ տուժի»։
Նա հիշեցրեց, որ ինքն էլ է մասնակցել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հարցին. «Երեք թեկնածու կար այն ժամանակ։ Հարցրել եմ ժողովրդին՝ ո՞ւմ եք ուզում, ասել են Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ ջան, 3 միլիոն վարչապետ կա, երբ դուք ասեք, ես գնամ, պատրաստ եմ։ Հիմա ասում է՝ այս երկրում մի մարդ կա, մի որոշող կա, ես եմ որոշում։
Ասում է՝ բերել եմ խաղաղություն, հագիստ եղել։ Ժողովուրդ ջան թող ժողովրդին ներկայացնի այդ խաղաղության մասին թուղթը, որ ուժ ունի։ Չկա։ Այսօր ոչ մի խաղաղություն չկա, ժամանակավոր դադար է։
Ադրբեջանն իր դիրքերն է ամրապնդում, իր պահանջները ներկայացնում է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

