Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Ահավոր է. գործող վարչապետն այնքան տգետ է ու զուրկ պետական, իրավական պատկերացումներից, որ իր ընտանիքին պատկանող թերթում տպագրել է մի հոդված «Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է» վերնագրով:
Հոդվածն ամբողջովին պատմական թեմաներով ու գաղափարախոսական առումով զառանցանք է, բայց դա չի կարևորը, կարևորն այն է, որ Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը բացատրում է ոչ թե ինչ-որ քրեական հանցագործություն կատարելու մեղադրանքով, այլ բացարձակապես քաղաքական ու գաղափարախոսական դրդապատճառներով, և այն համարում է «պատմական»:
Հոդվածում զուգահեռներ է տարվում Քրիստափոր Ապահունի կաթողիկոսի (628-630թթ) և Անդրանիկ Թևանյանի միջև (մեղա, մեղա), իսկ այս վարչապետը նույնականացվում է Հայոց մարզպան Վարազտիրոց Բագրատունու հետ:
Հոդվածով պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է:
Շնորհակալություն, իհարկե, այս հոդվածի համար, որը պարզ կերպով բացահայտում է Թևանյանի դեմ հարուցված հոդվածի ՛՛գաղափարաբանական՛՛ պատճառները, սակայն, հերթական անգամ, այս վարչապետի հոգեկան առողջության, և, որպես հետևանք, մեր պետական անվտանգության վտանգներն է ցուցանվում»:

