Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. Ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի

Ինչպես հայտնի է, ամեն տարի  Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են ներկայացրել իրենց  գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ վարչապետը որևէ անշարժ կամ շարժական գույք չունի։

Փաշինյանը նույնիսկ վարկառու է համարվում:

Խեղճ մարդը փաստորեն միայն աշխատավարձի հույսին է մնացել:

Սակայն դա՝ միայն պաշտոնական տվյալների համաձայն:

Իսկ հիմա փորձենք հաշվել, թե Նիկոլ Փաշինյանն ինչքան գումար կարող է աշխատել, եթե հաշվի առնենք այն, որ նա տիրապետում է այնպիսի  բյուջետային գումարների, որոնք հաշվետվության տակ չեն, օրենքի համաձայն:

Նախ, Փաշինյանն ունի հնարավորություն՝ ստանալ եկամուտներ, որոնք օրենքով պարտավոր չէ ներկայացնել, թե՛ աղբյուրը, թե՛ քանակը:

Իսկ հիմա հասկանանք, թե ինչ հնարավորություններ ունի Փաշինյանը  եկամուտներ ստանալու՝ առանց հանրությանը հաշվետվություն ներկայացնելու:

Վերջին ութ տարիների ընթացքում,  վարչապետի աշխատակազմի կարիքների համար կհատկացվել է տարեկան 60-65 միլիոն դոլարի չափով գումար:

Ընդ որում, տարեց տարի, չնչին բացառությամբ, այդ գումարները ավելացել են:

Օրինակ, 2025 թվականին, վարչապետի աշխատակազմի կարիքների համար պետական ​​բյուջեից հատկացվել է  24.3 միլիարդ դրամ։ Եթե հաշվենք, որ միջինը այդ տարվա ընթացքում դոլարի փոխարժեքը եղել է մոտ 385 դրամ, ապա կստացվի, որ անցյալ տարի, Փաշինյանի աշխատակազմի համար բյուջեից վճարվել է ավելի քան 63 մլն դոլար:

Դրա նախորդ՝ 2024 թվականին, գրեթե նույն չափի գումար է ստացել Փաշինյանի աշխատակազմը:

Այս տարի, 2026-ին Փաշինյանի աշխատակազմի կարիքների համար հատկացվել է 25,804 միլիարդ դրամ: Աճը (2025 թվականի համեմատ 1.5 միլիարդ դրամ) պայմանավորված է Երևանում խոշոր միջազգային միջոցառումների կազմակերպմամբ և լաբորատոր անվտանգության լրացուցիչ փորձարկումներով:

Այդպես է ձևակերպված պաշտոնապես:

Այսինքն, այս տարի Փաշինյանի աշխատակազմը ծախսելու է մոտ 66 մլն դոլարի չափ գումար:

Քի՞չ է դա, թե՞ ոչ, փորձենք համեմատել դա այլ երկրների հետ:

Օրինակ, Փաշինյանի աշխատակազմի վրա ծախսվում է ավելի շատ գումար, քան Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցրած։ Իսկ եվրոպական այդ երկրների թագավորական ընտանիքները սովոր են ճոխ ծախսեր անել:

Այսինքն, Փաշինյանն իրեն զգում է ավելի շատ թագավոր, քան վերը նշված եվրոպական երկրների թագավորներն են:

Հետաքրքիր է, որ եթե Փաշինյանն ու իր  աշխատակազմը տարեկան ստանում են մոտ 63-66 մլն դոլարի չափ գումար, ապա, օրինակ 2025 թվականի բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է 1.6 միլիարդ դրամ, իսկ  Ազգային ժողովի բյուջեն կազմել է  7.07 միլիարդ դրամ: Այսինքն, նախագահի աշխատակազմը ստացել է մոտ 4.1 մլն դոլար, իսկ ԱԺ-ն՝ մոտ 18 մլն դոլարի չափ գումար:

Փաստորեն, Փաշինյանն իր ծախսերի չափը համարում է, որ պիտի լինի մոտ 3.5 անգամ ավելի շատ, քան ԱԺ-ինը և մոտ 16 անգամ ավելի շատ, քան՝ նախագահի աշխատակազմինը:

Սա ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի շեյխական պատկերացումների մակարդակը:

Չկա որևէ լուրջ հիմնավորում, թե ինչու գործադիր մարմինը պիտի ստանա օրենսդիր մարմնից ավելի քան 3 անգամ շատ գումար:

Սակայն ամենավատը այն է, որ այդ ծախսերի մեծ մասը գաղտնի տողով են և հաշվետվության ենթակա չեն, օրենքով:

Իսկ եթե ավելի մանրամասն ուսումնասիրեն այդ ծախսերի տողերը, ապա հետաքրքիր փաստերի կարելի է հանդիպել:

Օրինակ, 2025 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջազգային ուղևորությունների համար նախորդ տարվա համեմատ երկու անգամ ավելի շատ գումար է հատկացրել։

2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը վարչապետի աշխատակազմը ծախսել է 3,294,375 դրամ (մոտավորապես 8,556 դոլար): Դրանից 958,735 դրամը (2,490 դոլար) ծախսվել է օրապահիկի, իսկ 2,335,640 դրամը (6,066 դոլար)՝ ավիատոմսերի վրա։

Այսինքն, եթե դիտարկենք նաև այլ տողերը, որոնք գաղտնի չեն, ապա կստացվի, որ այդ 63-66 մլն դոլարից չնչին մասն  են կազմում իրական ծախսերը:

Եթե դրան ավելացնենք նաև աշխատողների աշխատավարձերի չափը ապա այդ ողջ գումարը նույնիսկ այդ 66 մլն դոլարի կեսի չափ չի հասնի:

Հարց է առաջանում. իսկ ինչի՞ վրա է ծախսվում Փաշինյանի աշխատակազմի բյուջեի մնացած մասը, որը կազմում է ընդհանուրի մեծ մասը:

Այդ հարցի պատասխանը կստանանք, երբ հունիսի 7-ին իշխանությունը փոխվի և հանրությունը  հնարավորություն ունենա գաղտնազերծել այդ մնացած բյուջեի ծախսային մասը:

Եթե հաշվենք, որ Փաշինյանն ու իր աշխատակազմը 8 տարվա ընթացքում ստացել են մոտ 480-500 մլն դոլարի չափ գումար, ապա դրա առնվազն կեսը, այսինքն մոտ 240-250 մլն դոլարի ծախսային մասը ծախսվել է հանրությանն անհայտ ձևով:

Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանն իր քիթը մտցնում է երկրի բյուջեի ծախսերի գրեթե բոլոր տողերի մեջ, ապա կարող ենք պնդել, նրա կառույցում բացի իրենից որևէ մեկը չէր կարող առանց իրեն ծախսեր կատարել:

Իսկ դա նշանակում է, որ ողջամիտ կասկածներ կան, որ այդ 240-250 մլն դոլարի ծախսերը կարող էին կատարվել Փաշինյանի անձնական շահերի սպասարկման համար:

Բացի այդ, ութ տարիների ընթացքում, Հայաստանի արտաքին պարտքը աճել է մոտ 8 մլրդ դոլարի չափ:

Սակայն հանրության համար տեսանելի չեն, թե այդ գումարները ինչի վրա կարող էին ծախսվել:

Ճանապարհաշինության ծավալները ցույց են տալիս, որ այս ոլորտում, եթե ենթադրենք, որ բացառապես վարկերով  է կատարվել, ամենաշատը կարող էր ծախսվել մի քանի հարյուր միլիոն դոլար:

Ո՞ւր են մնացած գումարները, պարոն Փաշինյան:

Նա պնդում է, թե մարդկանց աշխատավարձները, թոշակները, պարգևավճարները տրվում են հարկերից:

Այդ դեպքում որտե՞ղ են ծախսվել այդ 8 մլրդ դոլարի չափ գումարները, որը Հայաստանը որպես վարկ վերցրել է այլ երկրներից և միջազգային կառույցներից:

Եթե ամփոփենք ապա կարող ենք ֆիքսել, որ Փաշինյանն անձամբ պետք է հաշվետվություն ներկայացնի, թե որտեղ է ծախսվել այդ 8մլրդ+240 մլն չափ գումարները, որոնք հայ հանրությունը այդպես էլ չի տեսել:

Եվ այս ամենից հետո Փաշինյանի հոխորտանքները, թե՝ ազգայնացնելու է այլ անձանց սեփականությունները, փարիսեցիական են հնչում:

Քանզի հայ հանրությանը հետաքրքիր է, թե ինչպես  է մինչև 2018 թվականը աղքատ Փաշինյանն այսօր համարվում կամ ընկալվում որպես՝ դոլարային միլիարդատեր:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am
--
ֆոտո կոլաժները՝ 7or.am կայքից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>