Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

● Անդրանիկ Թևանյանի վրա այնպիսի հոդված է դրված, որը ենթադրում է, որ դատական փակ նիստ պետք է տեղի ունենա: Որևէ փաստ՝ գաղտնիք հրապարակելու, առավել ևս՝ դավաճանության, գոյություն չունի: Ակնհայտ է, որ սա քաղաքական դատավարություն է: Մեր երկրում գաղտնիքներ չկան: Մեր անգամ ռազմական գաղտնիքները, հայկական բանակի մասին ամբողջական տեղեկություններն Ադրբեջանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, մյուսներ ավելի շատ ունեն, քան Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Խնդրո առարկա նիստին 100-ից ավելի պատգամավորներ են եղել, աշխատակազմ, և այդ նիստին ոչ մի արտառոց բան չի հնչել. Քննարկվել են ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները, որոնք Ռուսաստանում են գտնվում, ինչպես նաև՝ սահմանազատման ու սահմանագծման հարցեր: Այնպես որ, որևէ գաղտնի բան այդտեղ չի եղել:

Այս իշխանությունը Ռուսաստանին համարում է թշնամի երկիր: Եթե դու ձերբակալում ես որևէ մեկին ու նրան համարում լրտես, ուրեմն նշանակում է՝ գործ ունենք թշնամի երկրի հետ. էդ դեպքում դու ի՞նչ գործ ունես ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում ու ԵԱՏՄ-ում: Սրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ անգամ Շոյգուն է կոշտ հայտարարություններ անում:

Աստանայում Հայաստանի առաջ հարցն ուղիղ կդնեն՝ դուք հիմիկվանից որոշեք՝ ուր եք գնում, եթե որոշեք, որ գնում եք Եվրամիություն, ուրեմն ԵԱՏՄ շուկաները փակվում են ձեր առաջ:

● Ըստ էության հունիսի 7-ի ընտրությունները հանրաքվե են: Եթե հանրությունն ընտրում է այս իշխանությանը, ապա պետք է պատրաստ լինեն, որ մենք Ռուսաստանից գազ չենք ստանալու, որոշակի փշրանքներ Ադրբեջանի կստանանք՝ ռուսական գազի տեսքով: Գյուղերը թող պատրաստ լինեն, որ վատ են ապրելու:

Ե՛վ Ռուսաստանից, և՛ Իրանից շատ բարձր մակարդակով հայտարարել են, որ TRIPP-ը չի աշխատելու, եթե իրենք այդ նախագծում ներգրավված չլինեն: Այլապես կհամարեն, որ այդ նախագիծն ուղղված է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ:

● Հայաստանում կլինի երաշխավորված խաղաղություն այն ժամանակ, երբ բոլոր շահագրգիռ երկրների շահերը համընկնեն, ու նրանք համաձայնության գան: Եթե այդպես չլինի, Հայաստանը կդառնա պատերազմի օջախ:

● 2020թ. պատերազմից հետո, երբ Արցախը դեռևս էթնիկ զտման չէր ենթարկվել, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, տարածաշրջանում Եվրամիության ու Պետդեպի պատասխանատուներն ասում էին՝ մեզ պետք է, որ տարածաշրջանից դուրս գան ռուս խաղաղապահները, որից հետո մենք կմտնենք Կենտրոնական Ասիա: Իսկ ով վերահսկում է Կենտրոնական Ասիան, աշխարհն է վերահսկում: Կենտրոնական Ասիա հնարավոր է դուրս գալ միայն Հարավային Կովկասով: Եվ Հայաստանին այս իշխանությունը մտցրել է այս պայքարի մեջ, իսկ այն լինելու է արյունահեղ:

Եվրոպացիներն իրենց ջայլամի տեղ են դրել. իրենք շատ լավ գիտեն, որ գնում են ռուսական գազ, միայն թե՝ Ադրբեջանի միջոցով: Եվրոպան Ադրբեջանից շատ հպարտ ռուսական գազ է գնում թանկ գներով ու ուրախ-ուրախ հայտարարում, որ Ռուսաստանին դրել են սանկցիաների տակ: Արդյունքում՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը փող են աշխատում:

● Եթե ռուսական գազը փոխարինվի ադրբեջանականով, Հայաստանը կդառնա ադրբեջանական պրոտեկտորատ: Ադրբեջանն անգամ Թուրքիայի հետ մրցակցության մեջ է մտել Հայաստանի համար ու բացահայտ ասում է՝ սա իմ տարածքն է:

● Թուրքիայի բնակչությունն աճում է, բայց թուրքերն ասում են՝ իրենք ունեն դեմոգրաֆիական խնդիր, որովհետև մեծանում է քրդական բնակչության թվաքանակը, իսկ դա խնդիր է թուրքերի համար: Հիմա ուզում են Հայաստանը սեպ սարքել թուրքալեզու բնակչության արանքում, որ քրդերին վերցնեն շրջափակման մեջ: Քրդական հարցը լուրջ խնդիր է թուրքերի համար:

● Ես կարծում եմ՝ եղել է լոբբինգ, որ Մարկո Ռուբիոն գա Հայաստան ու ինչ-որ թուղթ ստորագրի այստեղ: Դա եղել է՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ՝ թուրքերի ու ադրբեջանցիների խնդրանքով, ինչպես նաև՝ սիոնիստ ավետարանականների խնդրանքով: Կա նաև «Աստծո ժողովուրդ» կոչվող կրոնական համայնք, որը շրջում էր Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր եկեղեցիներով այդ կեղծ պատարագների ընթացքում. ներդրված էին նրանց մեջ ու տարբեր տեղերում խոսում էին եկեղեցու նորոգումից:

● Վստահ եմ, որ Հայաստանի հետ իր հարաբերություններն ու գործողություններն ԱՄՆ-ը կոորդինացնում է նաև Ռուսաստանի հետ:

● Միացյալ Նահանգները կաշխատի ցանկացած ուժի հետ, որը կգա իշխանության: Հիշեք, որ Ալիևն ասում էր՝ մենք չենք ուզում պայմանագիր կնքել Նիկոլ Փաշինյանի հետ, այլ հայ ժողովրդի: Դրա համար Ադրբեջանում էլ են սպասում մեր ընտրություններին:

● TRIPP-ը մի հայտարարություն է, որի մեխանիզմները դեռ պարզ չեն: Նախնական պայմանավորվածությունները հստակ պայմանագրերի տեսք ունեն: Պետք չի, որ Հայաստանը հրաժարվի TRIPP-ից, բայց մանրամասները պետք է բանակցվեն: Եթե կողմերը շատանան, ու նրանց շահերը համընկնեն, սա կդառնա խաղաղության գոտի: Ապագա կառավարության խնդիրը պետք է լինի այդ նախագծում շատ կողմեր ներգրավելն ու Սյունիքն ու ողջ Հայաստանը դարձնել խաղաղության գոտի:

● Թուրքիայի հետ սահմանի բացումը կոչնչացնի մեր ողջ գյուղատնտեսությունը: Տնտեսական հարաբերությունների անվան տակ գործ ենք ունենալու Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ:

Փաշինյանն այն անձնավորությունն է, ով վստահություն չունի ո՛չ Ռուսաստանում, ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Եվրոպայում: Նրան լուրջ չեն ընդունում, գիտեն, որ ստախոս է: Բացի դրանից, նա Հայաստանի ներսում է կարմիր գծեր հատել: Այլ կարմիր գծեր կան, որոնց հատումը թույլ չի տալու, որ որևէ պարագայում Ռուսաստանը խոսի այս իշխանության հետ: Բոլոր դեպքերում այս մարդու ժամանակն անցել է, որովհետև նրա 2 ժամկետն անցել է, ու բացի ամեն ինչից, մարդիկ հոգնել են:

● Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են: Գուգլը որ իր քարտեզում տարածքների անվանում է փոխել, դա առանց այս իշխանության համաձայնության չէր կարող լինել: Սրանք ոչնչացնում են բարոյական բոլոր կոդեքսները, հարձակվել են եկեղեցու վրա, փոխում են զինանշանները, պառակտում Սփյուռքին, վերացրել են ներազգային համերաշխությունը: Սա իշխանության խնդիր չէ: Ես կոչ չեմ անում ձայն տալ միայն «Բարգավաճ Հայաստանին», կոչ եմ անում ձայն տալ անցողիկ ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, որովհետև սա հանրաքվե է մի գործընթացի մասին, որը եթե ձախողեցինք, մեզ՝ որպես ազգ, տանելու է վերացման: Սրանք ռեալ թվերն ունեն, պանիկայի ու հիստերիայի մեջ են, և կարծում եմ՝ վերջին շաբաթն ավելի հետաքրքիր պրոցեսներ կլինեն հանրային գիտակցության մեջ: Գործող վարչապետի հիստերիկ պահվածքը, կարծում եմ, մարդկանց կօգնի ճիշտ ընտրություն կատարել:

Մանրամասները՝ տեսանյութում:



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>