Անդրանիկ Թևանյանը երբեք չի մասնակցել ԱԺ փակ գաղտնի նիստերին
ՔԿ-ն, հլու-հնազանդ հետևելով Նիկոլի հրահանգներին, քիչ առաջ հրապարակել է «Մայր Հայաստանի» նախագահ Անդրանիկ Թևանյանի ապօրինի մեղադրանքը, համաձայն որի Թևանյանը իբր 2024թ․ ԱԺ փակ գաղտնի նիստին է մասնակցել, որի բովանդակությունը իբր տրամադրել է ՌԴ ինչ-որ կառույցի։
Այս շինծու մեղադրանքի ծիծաղելի փաստն այն է, որ Թևանյանը 2023թ․ օգոստոսից ԱԺ պատգամավոր չի եղել, հետևաբար չեր կարող մասնակցել 2024թ․ ԱԺ փակ գաղտնի նիստին։ Ի դեպ, նույնիսկ 2021-23թթ․ Անդրանիկ Թևանյանը երբեք չի մասնակցել ԱԺ փակ գաղտնի նիստերին։
Իսկ ինչ վերաբերում է հավաքագրելուն, նշեմ, որ Նիկոլն իր արշինով է մարդկանց չափում. Արարատ Միրզոյանը ՔԿ-ի հավաքագրման տեղեկությունը կարդալուց հավանաբար քթի տաղ ծիծաղում է՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ միասին։
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

