Գագիկ Ծառուկյանն Ախուրյան համայնքում է (տեսանյութ) «Օրեր առաջ մեր տան վրա եղել է հարձակում»․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին
21
Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը (տեսանյութ) Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. Ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի Պատերազմ Արցախում
Եթե ապացուցեն, որ շպիոն եմ՝ թող գնդակահարեն, եթե չէ՝ ասողը թող գա իմ առյուծի մոտ․ Ծառուկյանը․ Տեսանյութ Գագիկ Ծառուկյանն Ախուրյան համայնքում է (տեսանյութ) Հայանիստում շտապօգնության բժիշկներին սպառնալու համար 49-ամյա տղամարդը ձերբակալվել է Հողը Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից գնում է (տեսանյութ) «Օրեր առաջ մեր տան վրա եղել է հարձակում»․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ Դոլար առ դոլար բացահայտելու ենք ՔՊ-ի թալանը (տեսանյութ) «Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին Փաշինյանն ի՛նքն է դատվելու դավաճանության հոդվածով․ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (ուղիղ) «Պետական դավաճան փնտրելու մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը»․ Դերենիկ Մալխասյան Իշխող ուժի նախընտրական սցենարը երեք ուժերը կոտրեցին. Քաղտեխնոլոգը՝ քարոզարշավի արմատական փոփոխությունների մասին 8 տարում 8 մլրդ դոլարի պարտք են ավելացրել (տեսանյութ) Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Կողմնորոշվի՛ր. Պուտինը քո լավագույն ընկե՞րն է, թե՞ քո դեմ գործակալներ ուղարկող. Տիգրան Քոչարյան ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Ես մեղադրnւմ եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա սովորական քաղաքական խшբեբш է. Լևոն Զուրաբյան ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի ընտրություններին միջամտության վերաբերյալ The Insider-ի հոդվածը ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ» Իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի (տեսանյութ) Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան Ծաղկաբույծնե՛ր, «շնորհակալ եղեք» ՔՊ-ին. Ռուսաստանն արգելում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին գնում է բիզնես խլելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան Մերժվածության համը. «Փաստ» «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում Այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքներnվ, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Պետական դավաճան փնտրելու մոլագար փնտրտուքի մեջ կարևոր է սեփական հետքի վրա դուրս չգալը Ռուսաստանում լուրջ են տրամադրված 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ Մահաբերն իր արյունոտ ընթացքը շարունակում է

Փաշինյանը փորձելու է հրահրել բախումներ, զոհաբերել որևէ թիմակցի, որպեսզի ընտրությունները հետաձգի․ Ստեփան Դանիելյան

Այդ անձնավորությունը, բնականաբար, կցանկանար հանգիստ ընտրություններ, ցիվիլ, օրենքի սահմաններում, բայց եթե ինքը իմանար, որ անցնելու որևէ հնարավորություն ունի, մինչդեռ ամեն օր սոցհարցումներ են իր առաջ դնում, նաև դրսից պատվիրված, որակով սոցհարցումներ, որոնք ցույց են տալիս, որ ինքը ընտրվելու, վերընտրվելու որևէ հնարավորություն չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում հռետորաբանության խստացմանը, սպառնալիքներին և տարատեսակ ձայնագրությունների դաշտ նետելուն։

Դանիելյանն ընդգծեց, որ Փաշինյանը տեսնում է, որ օրինական ճանապարհով վերընտրվելու հնարավորություն չունի, ինքը պետք է փորձի դա անել անօրինական ճանապարհով, այսինքն՝ մտնել այն դաշտ, որտեղ ինքը հավասարը չունի, այսինքն՝ լեզվակռիվ սարքել, կոմպրոմատներ հրապարակել՝ ճիշտ կամ սուտ, սարքած կամ ոչ սարքած, ձայնագրություններ հրապարակել և մտնել այն դաշտը։ «Սա այն դաշտն է, որտեղ ինքն անգերազանցելի է՝ հայհոյանքներ, անվանարկումներ, չհիմնավորված մեղադրանքներ, և դրանով սրել իր վիճակը և հանրության երկու հատվածների միջև ատելությունը խորացնել, խորացնել այն աստիճան, որ անհրաժեշտության դեպքում ընտրության օրը լինեն բախումներ։ Սա, իհարկե, ենթադրություն է, բայց կարծում եմ՝ հնարավոր է նաև կազմակերպվեն կրակոցներ, հնարավոր է՝ տեղամասերում բախումներ լինեն, ընդհուպ լինեն զոհեր՝ առաջին հերթին իր թիմակիցներից, որպեսզի ցույց տան, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ հիբրիդային պատերազմ է, և այդ պատերազմն արդեն արյունով է ուղեկցվում, բախումներով է ուղեկցվում։

Արդյունքում, նա, կարծում եմ, կհայտարարի, որ ընտրություններն անվավեր են, այս պայմաններում ընտրություններ հնարավոր չէ անցկացնել, ու կհայտարարի հատուկ դրություն՝ մինչև իրավիճակը փոխվի։ Այդ ընթացքում կլինեն քննություններ, ձերբակալություններ, որպեսզի ժամանակ շահի, այնուհետև, ինչ-որ ժամանակ հետո, հավանաբար, նորից ընտրություններ կազմակերպվեն։ Ես կարծում եմ՝ այս սցենարն է պատրաստվում, և դրա համար ինքը հիմա լարում է իր վիճակը»։

Դանիելյանն ընդգծեց, որ եթե Փաշինյանը սոցհարցումներից տեսներ, որ ինքը ընտրվելու հնարավորություն ունի, շանս ունի, ապա այս ամենը նրան պետք չէր լինի, հակառակը՝ իրեն պետք կլինեին մաքուր, հանգիստ ընտրություններ, որպեսզի ինքը լեգիտիմ ձևով հաղթեր և դրսում ու ներսում ցույց տար, որ ինքը օրինական ընտրված ղեկավար է։

Դիտարկմանը, թե կարծում է, որ Փաշինյանը սեփական վերընտրության համար պատրաստ է զոհաբերել անգամ իր թիմակիցներին՝ Դանիելյանն ընդգծեց, որ սա իր պատկերացրած հնարավոր սցենարներից մեկն է, որը ամենահավանականն է։

«Բնականաբար, եթե զոհերը լինում են ընդդիմությունից, ապա ընդդիմությունը կմտնի զոհի կերպարի մեջ, իսկ հանրությունը միշտ զոհի կերպարին է սիրում ու աջակցում։ Դրա համար զոհի կերպարում ինքը պետք է հայտնվի։ Դա անելու համար հրապարակվեց տեսանյութ, ըստ որի՝ իրեն պատրաստվում են սպանել։

Այսինքն՝ մթնոլորտ է ստեղծվում, որ երկրում կան տեռորիստներ, ու նրանք առաջին հերթին ղարաբաղցիներն են, դրա համար ղարաբաղցիների դեմ ատելության քարոզ է տարվում։ Ինչու՞ ղարաբաղցիները, որովհետև ղարաբաղցիները հայրենիք են կորցրել, պատերազմել են երկար ժամանակ։ Նաև սա է պատճառը, որ հայտնի տեսանյութում մարդիկ խոսում են հենց Ղարաբաղի բարբառով։ Այսինքն՝ փորձում են մթնոլորտն այդ ուղղությամբ տանել, որպեսզի հետո, եթե ինչ-որ դեպքեր լինեն, ասեն, թե դրա մեղավորներն այդ մարդիկ են»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ սա հետագա զարգացումների իր պատկերացրած ամենահավանական սցենարն է, որը գծելու ուղղությամբ այս պահին արդեն Փաշինյանն աշխատում է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>