Ես մեղադրnւմ եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա սովորական քաղաքական խшբեբш է. Լևոն Զուրաբյան
«Նիկոլ Փաշինյանն այսօր պնդում է, որ Հայաստանին բերել է խաղաղություն, բայց մենք չենք կարող հավատալ մի մարդու, որը մեզ միշտ խոստացել է խաղաղություն, բայց միշտ բերել է պատերազմ, պարտություն, ավեր»,-ասում է ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նա կետ առ կետ ներկայացնում է, թե ինչում է մեղադրում Նիկոլ Փաշինյանին.
«Մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որ նա 2018 թ. իր նախընտրական ծրագրում խոստանում էր ամրապնդել զինադադարն ու շարունակել բանակցությունները, բայց 2019 թվականին մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրեն ներկայացված հարցի կարգավորման բարենապստ լուծումն ու մեր երկիրը տարավ դեպի անհավասար պատերազմ, որում չպարտվելու որևէ շանս չունեինք։
Ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ 2021 թվականի իր նախընտրական ծրագրում խոստանում էր իրագործել իր իսկ կողմից ստորագրված պլանը, որով մենք մուտք էինք գործում խաղաղության դարաշրջան, ապահովում էր Արցախի դեօկուպացիան և անջատումը Ադրբեջանից, բայց իր իսկ որոշումով ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ինչի հետևանքով տեղի ունեցավ հայկական պատմական բնօրրանի ոչնչացումը։
Մեղադրում եմ Փաշինյանին, որ այս ընտրություններում նա երրորդ անգամ խոստանում է մեզխաղաղություն՝ կատարելով նույն խաբեությունը, ինչ նախորդ երկու ընտրություններում։
Ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա սովորական քաղաքական խաբեբա է, փորձում է նույն սուտն արդեն երրորդ անգամ ծախել ժողովորիդ վրա՝ ներկայանելով որպես խաղաղության կուսակցություն, մինչդեռ նա մեզ միշտ առաջնորդել է մեզ դեպի պատերազմ, պարտություն, նվաստացում»։

