44-օրյա պատերազմին և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաների հետ բարձրացել ենք Հատիսի բարձունք (տեսանյութ)
44-օրյա պատերազմին և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաների հետ բարձրացել ենք Հատիսի բարձունք։ Տարիների ընթացքում նրանցից շատերի հետ ձևավորվել են ոչ միայն ջերմ հարաբերություններ, այլև իսկական ընկերություն ու հարազատություն։
Այսօր նրանցից յուրաքանչյուրն իր մասնակցությունն է բերում Հատիսի բարձունքում կառուցվող Քրիստոսի արձանի աշխատանքներին՝ հավատալով, որ այն դառնալու է ազգային վերածննդի, միասնության և հավատքի խորհրդանիշ։ Այս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել։ Այսօր էլ նույն ուժով ու կամքով շարունակում են ապրել, արարել և հավատալ վաղվան։
Ես միշտ ասել եմ՝ երբեք չպետք է կոտրվել։ Պետք է առաջ գնալ, ընտանիք կազմել, արարել, ապրել ու հավատալ սեփական ուժերին։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

