«Բյուրակն» կրթահամալիրում տեղի ունեցավ Շուշանիկ Թամրազյանի կողմից հայերեն թարգմանված Ժյուլ Վեռնի «Կարպատյան դղյակը» գրքի շնորհանդեսը. Լուսանկարներ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Օրերս Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրում տեղի ունեցավ Շուշանիկ Թամրազյանի կողմից հայերեն թարգմանված Ժյուլ Վեռնի «Կարպատյան դղյակը» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ԳԹԿ տնօրեն, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի նախագահ Արա Իսպիրյանը, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում հատվածներ ներկայացվեցին գրքից՝ Շուշանիկ Թամրազյանի, նրա ուսանողուհիների և բյուրակնեցիներ Դավիթի և Շահեի ընթերցմամբ: Ընթերցողների գեղեցիկ, տպավորիչ և հուզական ընթերցումն էլ ավելի ընդգծեց Շուշանիկի յուրօրինակ թարգմանական ոճն ու նրա խոսքի գրավչությունը: