Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Պատերազմ Արցախում
Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան

Իտալական L'AntiDiplomatico պարբերականը նշում է, որ Փաշինյանն, իր պապի նման, փորձում է հակադրվել ռուսների հետ

Երևանը դարձել է ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի լայնածավալ համադրության կենտրոն, գրում է L'AD-ի վերլուծաբան Ֆաբրիցիո Պոջին:

Հակառուսական լոգիստիկ երթուղիների հաստատումը և Զելենսկու ներկայությունը գագաթնաժողովին ապացուցում են, որ Արևմուտքը օգտագործում է Փաշինյանին՝ Ռուսաստանի սահմաններին նոր լարվածություն ստեղծելու համար, նշում է իտալացի վերլուծաբանը:

Մայիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթաժողովը։ Չնայած պաշտոնական իտալական լրատվամիջոցները գրեթե չէին հիշատակում այդ միջոցառումը և միայն դրա անցկացման օրը, ԵՔՀ ութերորդ գագաթաժողովն ունեցավ զգալի նշանակություն։ Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին քննարկվեցին ծրագրեր, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն ներթափանցել Կովկաս, իսկ այնտեղից՝ Մերձավոր Արևելք՝ նախկին խորհրդային տարածքների միջոցով։

Գագաթաժողովի բարձր մակարդակը վերլուծելիս, Արևմուտքում շատերը վերհիշեցին, որ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը սպանվել է 1943 թվականին Զվյագելում (Ժիտոմիրի մարզ)՝ ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի՝ Վերմախտի «Հայկական լեգեոնի» կազմում։

Վերլուծաբանի կարծիքով, գագաթաժողովը ևս մեկ անգամ հաստատեց, որ Փաշինյանը հավատարիմ է լինելու եվրոպական ղեկավարների այն ռազմավարությանը, որը ենթադրում է Իրանը շրջափակելու և Ռուսաստանի սահմաններին տեղական պատերազմներ ու հակամարտություններ հրահրելու ծրագրեր։

Զելենսկու այցը Երևան ցույց է տալիս Հայաստանի և Ուկրաինայի օգտագործումը հակառուսական ընդհանուր դավադրության մեջ։

Հայաստանի վերաբերյալ գագաթաժողովը ամրապնդեց Եվրոպայի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ վերահաստատելով երկրի հանձնառությունը «եվրոպական զարգացմանը» և խզելով բոլոր կապերը Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության հետ: «Արտաքին միջամտության» քննադատությանը ի պատասխան՝ Էմանուել Մակրոնը բացահայտ հայտարարեց, որ գործում է բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները Մոսկվայի ազդեցությունից պաշտպանելու շահերից ելնելով. «Ես անում եմ այն, ինչ արել եմ՝ աջակցելով Մայա Սանդուին, որը դեմ էր ոչ եվրոպական ընտրություններին», նշեց Ֆրանսիայի նախագահը Երևանում:

Ըստ վերլուծաբանի՝ գագաթաժողովից հետո Փաշինյանը մանևրելու տեղ չունի։  Նա խոստացել է եվրոպացիներին՝  խզել   Ռուսաստանի հետ  կապերը, իսկ   Զելենսկու ներկայությունը Երևանում, յուրօրինակ ստուգատես էր Փաշինյանի համար, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի հետ կապերը խզելու որոշումն արդեն կայացված է։

Հայաստանի տեղաշարժն ամրապնդելու համար Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագրեր Երևանի հետ՝ դրանք ներկայացնելով որպես «երաշխիք»՝ երկիրը հետխորհրդային տարածքում արևմտյան առաջխաղացման բազայի վերածելու հարցում: Այս ծրագրերի համաձայն՝ Հայաստանը պետք է ընդմիշտ խզի կապերը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ ՀԱՊԿ-ի հետ (2024 թվականին Երևանը «կասեցրեց» իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, իսկ մայիսի 4-ի գագաթաժողովում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը, հավանաբար, ընդմիշտ դուրս կգա ՀԱՊԿ-ից): Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը վերաիմաստավորեց Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ այն անվանելով Արևելքի և Արևմուտքի միջև աշխարհառազմավարական կամուրջ Զանգեզուրի միջանցքի միջոցով, որը համապատասխանում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի՝ Կովկաս, ապա Կենտրոնական Ասիա ներթափանցելու նպատակներին:

Բրիտանացի մեկնաբան Ստյուարտ Դաուելը կարծում է, որ Հայաստանը «հեշտ զոհ» է եվրոպական էլիտաների՝ Կովկաս մուտք գործելու փորձերի համար. «Եվրոպան հույս ունի Հայաստանում նույն արդյունքին հասնել, ինչ Մոլդովայում, և դա թույլ կտա Եվրոպային տարածաշրջանում գործել որպես աշխարհաքաղաքական բլոկ... Եվրոպան ունի մի շարք լրացուցիչ գործիքներ, որոնք թույլ են տալիս նրան ներքաշել Հայաստանը իր համակարգի մեջ, և ԵՄ-ն հույս ունի, որ նման մեղմ լծակները բավարար կլինեն Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու համար», նշում է նա։

Իտալացի վերլուծաբանը հիշեցնում է Պուտինի խոսքերը, Փաշինյանի հետ հանդիպման մասին այս տարվա ապրիլի սկզբին, որտեղ ռուս ղեկավարը նշեց, որ Հայաստանը պիտի «կամ-կամ»-ի ընտրություն կատարի:

Գրեթե բոլոր եվրոպական փորձագետները նշում են, որ Մակրոնը չի կարող այն անվտանգության երաշխիքները տալ Հայաստանին, ինչը տվել է Պուտինը:

Ըստ նրանց, եթե Հայաստանը ընտրի Փաշինյանի ուղին, ապա այս նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում շատ հեշտ Հայաստանը  խաղացողից կարող է վերածվել հարևանների համար մրցանակներից մեկը։

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից, և Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրությունների իր նախընտրական ծրագրում ներառել է կազմակերպությանը վերամիանալուց հրաժարվելու մասին դրույթը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի ներկայությունը երևանյան գագաթնաժողովին, կարծես թե, որևէ կոնկրետ արդյունքի չի հանգեցրել, բացառությամբ ԵՄ-ի ծրագրերի՝ Հայաստանը ներառելու Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնության մեջ՝ անցկացնելու մրցույթ՝ նոր ԵՄ-Ուկրաինա անօդաչու թռչող սարքերի դաշինքի հիմնադիր անդամներ ընտրելու համար:

Այսինքն, Փաշինյանը համաձայնվել է նաև Ուկրաինայի համար Հայաստանի տարածքում անօդաչու սարքերի արտադրություններ ստեղծել:

Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը երևանյան գագաթնաժողովին նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել Ուկրաինայի եվրոպական ծրագրերն ու հավակնությունները ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու, ինչպես նաև՝ Ռուսաստանին հաղթելու նպատակով ավելի շատ զենք ձեռք բերելու համար, նշում է վերլուծաբանը:

«Ռուսաստանին սահմանակից բոլոր եվրոպական երկրները, որոնք չեն ցանկանում, որ Ռուսաստանը հարձակվի իրենց վրա, պետք է միանան ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Մենք այլընտրանք չունենք՝ կամ բաց պատերազմ, կամ աստիճանական օկուպացիա։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Բելառուսում և Վրաստանում», - հայտարարել է Զելենսկին և, կարծես ակնարկելով իր եվրոպական գործնկերներին, որ առանց Ուկրաինայի ՆԱՏՕ-ն չի կարողանա դիմակայել Մոսկվայի ազդեցության մեծացմանը եվրոպական տարածաշրջանում, նշում է վերլուծաբանը։

Իտալական պաշտոնական լրատվամիջոցները ոգևորությամբ նշում  են, որ «Զելենսկին հաղթել է տեղեկատվական պատերազմում» և՝ որ «Եվրոպան այժմ ազդում է ռուսների համար ամենակարևոր շքերթի վրա», նկատի ունենալով մայիսի 9-ի կրճատված շքերթը Կարմիր հրապարակում: Ըստ երևույթին, Զելենսկին չի վախենում նացիստների հետ համեմատություններից: Նա խոսում է խորհրդային ժողովրդի նացիստական ​​կոալիցիայի նկատմամբ հաղթանակը նշող «ռուսական շքերթի» մասին, կարծես նույնանալով նացիստների հետ:

Հիշենք նաև, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Ֆրիդրիխ Մերցի, Նիկոլ Փաշինյանի և շատ այլ եվրոպացի «առաջնորդների» նախնիները կռվել են նացիստական ​​Գերմանիայի կողմից և այս տեսանկյունից, ըստ իտալացի վերլուծաբանի, իտալական լրատվամիջոցները պիտի ավելի զգուշորեն վերաբերվեն այս խնդրին, որպեսզի չգրգռեն Մոսկվային, ինչպես որ դա անում է իտալական  La Stampa  պարբերականը:

Ըստ վերլուծաբանի՝ Իտալիան եղել է հիտլերյան կոալիցիայի մաս և դառը հիշողություններ է թողել հականացիստական եվրոպայի հիշողության վրա, և հատկապես այդ հանգամանքը հաշվի առնելով, չպիտի տուրք տա նացիզմի որևէ սիմվոլիկայի հետ համեմատվելու հետ, ավարտում է իր անդրադարձը իտալացի վերլուծաբան Ֆաբրիցիո Պոջին:

Ինչ խոսք, չի կարելի չհամաձայնվել իտալացի այս վերլուծաբանի մտքերի հետ, մանավանդ, որ Հայաստանի համար Փաշինյանի քայլերն իրենց մեջ պարունակում են ոչ միայն անբարոյական տարրեր՝ կապված հայերի պատմության հետ, այլև ուղված են մեր վտանգավոր ապագային, որտեղ կարող են առաջ գալ նոր ողբերգություններ, որոնք իրենց մաշտաբով ավելի մեծ կլինեն, քան նույնիսկ ներկայիս ուկրաինական դեպքերը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>